Artsakhpress

Քաղաքական

Նիդերլանդներում ոգեկոչեցին 75 տարի առաջ Կարմիր բանակի զոհված հայ զինվորների հիշատակը

Միդելհարնիսում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ 75 տարի առաջ նացիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակի ոգեկոչման արարողությունը, որին ներկա էին Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը, Բելառուսի գործերի հավատարմատար Ստանիսլավ Վասիլևսկին, Խուրե-Աֆերլակենի փոխքաղաքապետ Թեա Բոտ-Ֆերհուֆենը, ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցիչ գնդապետ Սուրեն Դարբինյան, Նիդերլանդներում ՌԴ ռազմական կցորդ գնդապետ Միխաիլ Կլիմուկը, Նիդերլանդներում Ուկրաինայի ռազմական կցորդ կապիտան Վոլոդիմիր Դենիսովը, նիդերլանդահայ համայնքային կառույցների ղեկավարներ, Նիդերլանդներում գերության մեջ եղած հայ զինվորների ժառանգներ և նիդերլանդացի պատմաբաններ։

Նիդերլանդներում ոգեկոչեցին 75 տարի առաջ Կարմիր բանակի զոհված հայ զինվորների հիշատակը

Նիդերլանդներում ոգեկոչեցին 75 տարի առաջ Կարմիր բանակի զոհված հայ զինվորների հիշատակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից: 

Դիմելով ոգեկոչման արարողության մասնակիցներին՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ այս տարի Նիդերլանդներում մեծ շուքով տոնվող ազատագրման գործում իրենց ուրույն դերն են ունեցել նաև հայերը, ովքեր իրենց համախոհների հետ համատեղ պայքարել են նացիստների դեմ և շնորհակալություն հայտնեց Խուրե-Աֆերլակենի իշխանություններին հայ զինվորների հիշատակը հավերժ պահելու և հուշարձանին հոգատարությամբ վերաբերվելու համար։ «Խորհրդանշական է, որ այսօր նշվում է նաև Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, որի հռչակման մասին որոշումը միաձայն ընդունվել է 2015թ. սեպտեմբերի 11-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում, և այստեղ նահատակված 7 զինվորներն իրենց ներդրումն են ունեցել ցեղասպան ռեժիմներից մեկի տապալման գործում», ասաց Տիգրան Բալայանը։

Արարողությունից հետո տեղի ունեցած հյուրասիրության ընթացքում պատմաբան Յորիս Ֆերստեխը ներկայացրեց ռազմագերիների պատմությունը, ըստ որի գնդակահարված ռազմագերիներից մեկն իրականում հրեա է եղել, սակայն հայ զինվորները նրան ներկայացրել են որպես հայ՝ այդպիսով շուրջ երեք տարի պահպանելով նրա կյանքը։

Ամստերդամի «Սուրբ հոգի» հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տարոն Թադևոսյանի կողմից նաև հոգեհանգստի կարգ մատուցվեց։

Տեղեկանք․ 75 տարի առաջ Նիդերլանդներում գործող դիմադրության շարժման հետ սերտ համագործակցող հայ ռազմագերիները ապստամբության փորձ էին կատարել, և հաջորդ օրն իսկ գնդակահարության ենթարկվել նացիստների կողմից։

Հիշատակի օրվա կապակցությամբ հրապարակված հոդվածում՝ Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությունը նշում է, որ, ընդհանուր առմամբ, Նիդերլանդներում շուրջ 4000 հայ ռազմագերի է եղել, ովքեր ամեն ինչ արել են նացիստների գործին վնասելու համար և սերտ կապերի մեջ են եղել նիդերլանդական դիմադրության շարժման հետ։ Խիզախությամբ և սառնասրտությամբ աչքի ընկնող հայերին հանձնարարվել են ամենաբարդ գործողությունները։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search