Artsakhpress

Հասարակական

Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է գիտական սեմինար՝ նվիրված ԱՀ Սահմանադրության օրվան

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ բուհի «SMART» դասասենյակում կազմակերպվել է «Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն Արցախի Հանրապետությունում» թեմայով գիտական սեմինար՝ նվիրված ԱՀ Սահմանադրության օրվան:

Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է գիտական սեմինար՝ նվիրված ԱՀ Սահմանադրության օրվան

Գրիգոր  Նարեկացի  համալսարանում  կազմակերպվել  է  գիտական սեմինար՝  նվիրված  ԱՀ  Սահմանադրության   օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի   թղթակցի    հաղորդմամբ՝   միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  իրավագիտության ամբիոնի դասախոս,  հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Սոնա Համբարձումյանը:
 Նա  ասել է, որ  ամեն տարի այս օրերին կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ՝ կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր:
 
«Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը և նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության՝ ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը»,-ավելացրել  է Ս. Համբարձումյանը:
 
Անդրադառնալով ԱՀ  Սահմանադրության դրույթներին՝ Ս. Համբարձումյանը  կարևորել  է   մարդու հիմնարար իրավունքներն  ու ազատությունները, որն Արցախի Հանրապետությունում  համարվում  է  բարձրագույն արժեքներ:
 ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդես է եկել «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունն ու լիազորությունները» զեկուցումով:
 
Իր ելույթում Ա. Բեգլարյանը մանրամասն ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կատարած և առաջիկայում կատարելիք աշխատաքները:   Նա   նաև  քննարկել  է  բուհի հետ  համագործակցության ընդլայման ուղիները:
 
ԱՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ավագ տեսուչ, մայոր Նորա Միրզոյանն  էլ  իր ելույթում անդրադարձել  է անչափահասների նկատմամբ կիրառվող պատժի տեսակներին:
 
Զինծառայողների իրավունքների պաշտպանությանն  անդրադարձել  է   ՊԲ սոցիալ-իրավական աշխատանքների գծով զորամասի հրամանատարի օգնական, մայոր Գեղամ Հարությունյանը:
 
Ելույթներով  հանդես  են  եկել  ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար Արթուր Հակոբյանը, հասարակական գործիչ Կարմեն Ասլանյանը,  ԱՀ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի օգնական Գայանե Շահնազարյանը, ԳՆՀ իրավագիտության բաժնի մագիստրոս Լարա Գրիգորյանը և Իրավագիտության 5-րդ կուրսի ուսանող Քաջիկ Մելքումյանը  և  ԳՆՀ  իրավագիտության ամբիոնի դասախոս Անուշ Հարությունյանը:
 
Սեմինարի աշխատանքներն ամփոփել է ԳՆՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սևակ Հակոբյանը:
 
Գիտական  սեմինարին ներկա էին Գրիգոր  Նարեկացի   համալսարանի   իրավագիտության ամբիոնի  դասախոսներ, ուսանողներ, հանրակրթական դպրոցի ավարտական դասարանների աշակերտներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հանդես  են  եկել    հարցերով  և  առաջարկներով: Զեզեկուցողները  ստացել  են  բուհի  իրավագիտության ամբիոնի համապատասխան հավաստագրեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search