Artsakhpress

Քաղաքական

Լավրովն իր ելույթով անուղղակի համաձայնություն տվեց նրան, որ ԼՂՀ–ն պետք է մասնակցի բանակցային փուլին. Իգիթյան

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքով արված հայտարարություններում փոփոխություններ չկան, բայց զարգացվում է այն ծրագիրը, որը նախկինում հայտարարվել, այն է՝ կողմերը պետք է հումանիտար ծրագրերով առաջ գնան և ստեղծեն այն բարենպաստ մթնոլորտը, որտեղ հնարավոր կլինի վերջապես անցնել հիմնական բանակցային փուլին։

Լավրովն իր ելույթով անուղղակի համաձայնություն տվեց նրան, որ ԼՂՀ–ն պետք է մասնակցի բանակցային փուլին. Իգիթյան

Լավրովն իր ելույթով անուղղակի համաձայնություն տվեց նրան, որ ԼՂՀ–ն պետք է մասնակցի բանակցային փուլին. Իգիթյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, հաղորդում է news.am-ը:
«Ամենակարևոր բանը, որ նկատեցի այս հայտարարության մեջ, այն է, որ կոնֆլիկտի լուծումը բացի խաղաղ լուծման տարբերակից այլընտրանք չունի։ Ինձ թվում է, որ Ադրբեջանին հիմա այս իրավիճակում ավելի դժվար կլինի փորձեր անել հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Իհարկե, հայտարարության մեջ գոհունակությամբ նշում է, որ շփման գծում ավելի քիչ լարվածություն է, բայց դա մեզ չի բավարարում, մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ որևէ կրակոց կամ պայմանավորվածության խախտում Ադրբեջանի կողմից ունենա համապատասխան գնահատական թե Մինսկի խմբի , թե այլ կազմակերպությունների կողմից»,– ասաց նա։
Հարցին՝ ի վերջո արտգործնախարարները հանդիպո՞ւմ են, թե բանակցո՞ւմ, Իգիթյանը պատասխանեց. «Ընդամենը բառախաղ է՝ հանդիպում, թե բանակցություն։ Եթե վերցնենք զուտ ԼՂ հիմնախնդրի հետ կապված բանակցությունը, ինչի համար ստեղծվել է Մինսկի խումբը, այդպիսի բանակցություններ չկան, բայց մյուս կողմից կողմերը բանակցում են՝ ինչպես սկսել բանակցությունները։ Եվ այն սկզբունքային մոտեցումը, որ բանակցային սեղանին պետք է լինի նաև Ղարաբաղը, կարևոր է։ Լավրովն իր ելույթով անուղղակի համաձայնություն տվեց նրան, որ  ԼՂՀ–ն պետք է բանակցային փուլին մասնակցի։ Մենք փուլը կհամարենք բանակցային միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղը կլինի բանակցային սեղանի շուրջ»։
Դիտարկմանը, որ Ադրբեջանն ասում է՝ եթե ԼՂՀ–ն նստի բանակցային սեղանին, ապա նույնը պետք է անի նաև ԼՂ ադրբեջանական համայնքը, Իգիթյանը պատասխանեց. «Վարչապետ Փաշինյանը հայտարարել է՝ որևէ խնդիր չի տեսնում, որ Ալիևի հետ միասին որևէ պատվիրակության անդամ, այդ թվում՝ ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները լինեն պատվիրակության մեջ։ Կգան նրան, թե ոչ՝ կարևոր չէ։ Ալիևը ներկայացնում է այդ մարդկանց, որովհետև նրանք ընտրել են Ալիևին, որ ներկայացնի իրենց շահերը։ Մեր ժողովուրդը ընտրել է վարչապետ Փաշինյանին։ Մնաց մի զանգված՝ Արցախի Հանրապետության ժողովուրդը, և որևէ մեկը չի կարող ներկայացնել նրանց սեղանի շուրջ։ Կարևորը, որ մենք արդեն կարողացել ենք գոնե բանակցային առարկա դարձնել ԼՂՀ մասնակցությունը բանակցային փուլին»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

Search