Artsakhpress

Սփյուռք

«Իմ կանխատեսմամբ՝ Ռուսաստանի հաջորդ նախագահը չի լինի Վլադիմիր Պուտինը». Մարգարիտա Սիմոնյանը խոսել է Պուտինի իրավահաջորդի մասին

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր կանխատեսումն է արել Ռուսաստանի նախագահի հաջորդ ընտրությունների վերաբերյալ:

«Իմ կանխատեսմամբ՝ Ռուսաստանի հաջորդ նախագահը չի լինի Վլադիմիր Պուտինը». Մարգարիտա Սիմոնյանը խոսել է Պուտինի իրավահաջորդի մասին

«Իմ կանխատեսմամբ՝ Ռուսաստանի հաջորդ նախագահը չի լինի Վլադիմիր Պուտինը». Մարգարիտա Սիմոնյանը խոսել է Պուտինի իրավահաջորդի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իմ կանխատեսումն այն է, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը, ինչպես ինձ է թվում, ելնելով իր իսկ ելույթներից, չի լինի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, և որ նա կառաջարկի ինչ-որ մարդու, ում նա վստահում է, և խորհուրդ կտա նրան որպես իր իրավահաջորդ: Իսկ հետո, ինչպես ինքն է սիրում կրկնել, ժողովուրդը կընտրի»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Սիմոնյանը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Կրեմլում չեն մտածում նախագահի իրավահաջորդի մասին, լարված աշխատանք է գնում, իսկ ընտրություններին դեռ շատ կա:
Անձամբ Պուտինը նշել է, որ դեռ նախագահական առաջին ժամկետում սկսել է մտածել իրավահաջորդի մասին, բայց այդ հարցում որոշողն ընտրողներն են լինելու:
ՌԴ նախագահի լիազորությունները կդադարեն 2024 թվականին: Վլադիմիր Պուտինը, Սահմանադրության համաձայն, իրավունք չունի մասնակցելու հաջորդ ընտրություններին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search