Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է «Արցախ՝ արարել ապրելու համար» խորագրով ցուցահանդես

«Վիտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ստեփանակերտի պատկերասրահում կայացել է «Արցախ՝ արարել ապրելու համար» խորագրով ժամկետային զինծառայողներ՝ Հայկ Գալոյանի և Դավիթ Բոցինյանի անհատական ցուցահանդեսը. այն նվիրված է ԱՀ մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանդրության օրվան:

Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է «Արցախ՝ արարել ապրելու համար» խորագրով ցուցահանդես

Ստեփանակերտի    պատկերասրահում   բացվել է  «Արցախ՝  արարել  ապրելու  համար»  խորագրով    ցուցահանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ցուցահանդեսին  ներկայացված  էր   31   նկար:
«Արցախպրես»-ի  թղթակցի    հաղորդմամբ՝    ցուցահանդեսին    բացման  խոսքով  հանդես  է  եկել   Ստեփանակերտի   պատկերասրահի    տնօրեն   Ելենա  Դադայանը:
Նա   կարևորել  է   զինծառայողների  աշխատանքը  և  նշել,  որ   Հայկն  ու  Դավիթը  ոչ  միայն   հսկում  են    հայրենիքի   սահմանները, այլև  իրենց    մտքերն ու  խոհերն  են   արտահայտում    նկարներում:
Ե. Դադայանը շնորհակալություն  է   հայտնել  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության, ԱՀ  պաշտպանության      նախարարություններին   ցուցահանդեսի  կազմակերպմանն  աջակցելու   համար:
 «Վիկտորիա»  միջազգային  բարեգործական  հիմնադրամի    տնօրեն     Գայանե   Գեորգյանի  խոսքով՝   մշակույթը   նաև   հզոր    զենք  է՝   հայության  պահպանման,  ինչպես  նաև  համաշխարհային  ասպարեզում   ներկայանալու   համար:
«Մեր    ցանկությունն է, որ    այս  ցուցահանդեսը   դառնա   սկիզբն  այն   միջոցառումների, որոնք  շարունակելու   ենք    իրականացնել  ԱՀ  պաշտպանության  բանակի  հետ: Թող  բոլորն  իմանան, որ    հայոց  բանակում   ծառայող   զինվորներն  ոչ  միայն   հզոր են, այլև՝   տաղանդավոր»,-մասնավորապես  ասել է  Գ. Գեորգյանը: 
ԱՀ նկարիչների միության նախագահ Հովիկ  Գասպարյանն  էլ  ասել  է, որ   երիտասարդ   նկարիչներն   ունեն   նկարելու   ձիրք    և  կարողություն, պարզապես   պետք  է     աշխատանքի   միջոցով  կատարելագործվեն: 
Հայկ   Գալոյանը  մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ    սա  իր  երկրորդ    ցուցահանդեսն  է,   մինչ  այս   ինքը      Երևանում      ունեցել   է   ևս  մեկը:
«Սիրում  եմ  նկարել  այն, ինչի  մեջ  գեղեցկություն  եմ տեսնում: Ծառայության  ընթացքում    չեմ    նկարում, որովհետև   ազատ  ժամանակն  այնքան  էլ     շատ    չի  լինում: Ստեղծագործում  եմ   4  տարեկանից, իսկ   14  տարեկանից  հաճախել  եմ  Փանոս  Թերլեմեզյանի    անվան  գեղարվեստի  քոլեջ, որտեղ  էլ  մասնագիտացել  եմ»,- հավելել  է  Հ. Գևորգյանը:
 
Դավիթ  Բոցինյանի   խոսքով՝ նկարելն  իր  համար    սիրելի  զբաղմունք  է:
«Նկարում  եմ   ամեն  ինչ, ներկայումս  հատուկ  ուղղվածություն  չունեմ:   Նկարելու  համար   պետք  է   հանգիստ   մթնոլորտ, տրամադրություն   և  ստեղծագործական      միտք: Ծառայությունս  ավարտելուց  հետո  անպայման     կշարունակեմ   զբաղվել  նկարչությամբ»,-ասել  է   Դ. Բոցինյանը:
Տեղեկացնենք, որ   ցուցահանդեսը  բաց   կլինի  մինչև   դեկտեմբերի   12-ը   ներառյալ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search