Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթել է, որպեսզի Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովն Արևելյան Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում արդյունքներ տա, և կոչ է արել հավատացյալներին հետևել իր օրինակին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթել է «նորմանդական հանդիպման» հաջողության համար գըևւտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով քահանայապետին:
«Վաղը Փարիզում կկայանա Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի դաշնային կանցլերի նախագահների հանդիպումը՝ «նորմանդական ձևաչափով», որն ուղղված է ցավալի հակամարտությանը լուծումներ գտնելուն, որը տարիներ շարունակ տիրում է Արևելյան Ուկրաինայում: Այդ հանդիպումն ուղեկցում եմ ուժեղ աղոթքներով և կոչ եմ անում ձեզ նույնն անել»,- ասել է Հռոմի պապը՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված մարդկանց կիրակնօրյա ուղերձի ժամանակ:
Հիշեցնենք, որ վերջին երեք տարում առաջին գագաթնաժողովը «նորմանդական ձևաչափով» տեղի կունենա Փարիզում` դեկտեմբերի 9-ին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-: