Artsakhpress

Միջազգային

Պենտագոնը կարող է թիրախավորել Մոսկվայի եւ Պեկինի ռազմական ոլորտի հետ մրցակցությունը. Էսփեր

Պենտագոնի թիրախը կարող է ուղղվել դեպի մրցակցությունը Մոսկվայի եւ Պեկինի ռազմական ոլորտի հետ՝ չնայած Մերձավոր Արեւելքում սպառնալիքների թվի աճին:

Պենտագոնը կարող է թիրախավորել Մոսկվայի եւ Պեկինի ռազմական ոլորտի հետ մրցակցությունը. Էսփեր

Պենտագոնը կարող է թիրախավորել Մոսկվայի եւ Պեկինի ռազմական ոլորտի հետ մրցակցությունը. Էսփեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Մարկ Էսփերը Կալիֆոռնիա նահանգի Սիմի Վելի քաղաքում Ռոնալդ Ռեյգանի անվան Ազգային պաշտպանության հարցերով ֆորումում (The Reagan National Defense Forum) ելույթ ունենալից, փոխանցում է news.am-ը:
Էսփերն անվանել է Ռուսաստանն ու Չինաստանը որպես «ներկայիս ռեւիզիոնիստական գերտերություններ», որոնք պնդում են վերանայել ստատուս քվոն համաշխարհային քաղաքականության մեջ: Այդպես, ըստ նրա, Մոսկվան եւ Պեկինը պարբերաբար պգտագործում են վետոյի իրենց իրավունքի հնարավորությունը, որպեսզի արգելափակեն պակաս ազդեցիկ պետությունների կողմից որոշումների կայացումը:
Ամերիկյան նախարարը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը բոլոր հնարավոր միջոցները ներդնում է հիպերձայնային զենք ստեղծելու համար այն պայմաններում, երբ Վաշինգտոնը ստիպված է հասնել Մոսկվային այդ ոլորտում:
«Մենք դադար էինք տվել այդ տեխնոլոգիայում մի քանի տարի առաջ, երբ ունեինք ակնհայտ առավելություն, այժմ մենք փորձում ենք հասնել Մոսկվային»,-ընդգծել է Էսփերը: «Նախարարությունը ներդնում է յուրաքանչյուր դոլարը, որը մենք ֆիզիկապես կարող ենք օգտագործել հիպերձայնային զենքի ոլորտում մրցակցային առավելություն ունենակու համար»,-պարզաբանել  նախարարը:
Խոսելով Մերձավոր Արեւելքում իրավիճակի մասին՝ Էսփերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է տարածաշրջանում ունենա բավարար ուժ համոզվելու, որ նրանք ներքաշված չեն լինի Իրանի հետ զինված հակամարտության մեջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search