Նյու Դելիի հին թաղամասերից մեկում գտնվող գործարանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել:
Նյու Դելիում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է theguardian.com-ը՝ ոստիկանությանը հղումով:
Իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասը հրդեհի բռնկման ժամանակ քնած է եղել ու մահացել է շնչահեղձ լինելու պատճառով: Զոհվածները եղել են գործարանի բանվորներն ու աշխատողները, որոնք գիշերում էին շինության ներսում:
Աղբյուրը մանրամասնում է, որ փրկարարներն այրվող 4 հարկանի շենքից դուրս են բերել 59 մարդու. նրանցից ոմանք ավելի ուշ մահացել են, փոխանցում է tert.am-ը:
Վարչապետ Նարենդրա Մոդին հրդեհը «սարսափելի» է որակել և իր ցավակցությունը հայտնել զոհերի ընտանիքներին:
Պարբերականը գրում է, որ Հնդկաստանում փոքր գործարաններն ու արտադրամասերը հաճախ գտնվում են քաղաքների հին թաղամասերում ու աշխատողների համար նաև գիշերակացի վայր են:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-: