Artsakhpress

Միջազգային

Թմրահանցագործության մեղադրանքով Վրաստանում քահանա է ձերբակալվել

Վրաստանի Զուգդիդի քաղաքում թմրահանցագործության մեղադրանքով ձերբակալվել է 30-ամյա քահանա:

Թմրահանցագործության մեղադրանքով Վրաստանում քահանա է ձերբակալվել

Թմրահանցագործության մեղադրանքով Վրաստանում քահանա է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ-ից: Հայր Սվիմոն Քավթարաձեին, որը ծառայում  էր Զուգդիդիի թեմում, մեղադրանք է առաջադրվել մեծ քանակությամբ թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու համար:
Մի քանի օր առաջ ՆԳՆ աշխատակիցները կանգնեցրել էին ավտոմեքենա, որում գտնվում էին Քավթարաձեն և մեկ այլ տղամարդ: Խուզարկությամբ ոստիկանությունը հայտնաբերել և առգրավել էր թմրամիջոցներ: Հոգևորականն ազատ էր արձակվել, բայց ավելի ուշ ներկայացել է ոստիկանությանը և խոստովանել հանցագործությունը:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի հատկանիշներով: Ձերբակալվածներին սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Search