Չինաստանի հարավ-արևմտյան Չունցին քաղաքի Lehe Ledu Theme պարկում շիմպանզեն մոտ կես ժամ շապիկ է լվացել` օգտագործելով օճառ ու խոզանակ:
Չինաստանում շիմպանզեն կես ժամ լվացք է արել ` օգտագործելով օճառ ու խոզանակ (լուսանկարներ, տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ` հայտնում է Daily Mail պարբերականը:
Կենդանու խնամակալի խոսքով` Յուհուեյ անունով այս շիմպանզեն հետաքրքիր բնույթ ունի և բավականին լավ է շարժումներ նմանակելուց:
Կենդանին սիրել է հետևել, թե ինչպես է իր խնամակալը լվացք անում, ու մի օր վերջինս փորձի համար ջրի մոտ շապիկ, օճառ ու խոզանակ է թողել:
Երբ 18-ամյա Յուհուեյին և նրա 17-ամյա քրոջը շենքից դուրս են թողել, կենդանին ուղիղ գնացել է ջրի մոտ, իսկ ահա քույրը տեղակայվել է նրա հետևում: Շիմպանզեն սկզբում օճառով պատել է շապիկը, այնուհետև այն մտցրել ջրի մեջ ու տրորել: Ավարտելուն պես նա քամել է շապիկն ու փռել կողքի քարին`ընթացքում պտտվելով ու ստուգելով`արդյոք քույրն իրեն հետևում է, թե ոչ:
Կենդանուն այնքան է դուր եկել լվացք անելը, որ նա մի քանի անգամ նորից թրջել է շապիկն ու կրկնել ամբողջ ընթացքը: