Artsakhpress

Հասարակական

Ազգը համախմբված լինելու դեպքում կարողանում ենք հաղթահարել ցանկացած դժվարություն. Աշոտ Ղուլյան

Չնայած 1988 թվականին մեր ցավը շատ խորն է եղել, բայց արցախցիներն այդ օրերին կարողացել են ձեռք մեկնել Մայր Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին:

Ազգը համախմբված լինելու դեպքում կարողանում ենք հաղթահարել ցանկացած դժվարություն. Աշոտ Ղուլյան

Ազգը համախմբված լինելու դեպքում կարողանում ենք հաղթահարել ցանկացած դժվարություն. Աշոտ Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նրա խոսքով՝ 1988 թվականին, Արցախյան շարժման ծանր օրերին հայ ժողովուրդը կարողացել է մեկտեղել ցավը և հաղթահարել բոլոր դժվարությունները:
«Արցախում խորը ցավով ընդունվեց Մայր Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի բոթը: Բոլորս շատ ծանր և ուժեղ հարված ստացանք: Արցախի հազարավոր ուսանողներ այդ ժամանակ սովորում էին Վանաձորի համալսարանում, քանի որ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը փակ էր, և այդ օրերին մենք մեծ դժվարությամբ էինք լուր հասցնում Ստեփանակերտ: Երկրաժարժից հետո մեր սերտած ամենակարևոր դասն այն է, որ ազգը համախմբված լինելու դեպքում կարողանում ենք հաղթահարել ցանկացած դժվարություն: Այսօր էլ փորձում ենք երկրաշարժից տուժածներին աջակցել, կարգավորել քաղաքի ենթակառուցվածքները, կառուցել նոր շինություններ՝ ին-որ տեղ սփոփելով մեր ժողովրդի չսպիացած վերքերը»,- մասնավորապես ավելացրել է Ա. Ղուլյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search