Artsakhpress

Հասարակական

Դեկտեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Դեկտեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Դեկտեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ժամը 10:00-ին Սահմանադրության օրվա առթիվ Արցախի պետական համալսարանում տեղի կունենա հանդիպում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Ժամը 12:00-ին Արցախի պետական համալսարանում տեղի կունենա հանդիպում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ:
Ժամը 12:00-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կկազմակերպվի «Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն Արցախի Հանրապետությունում» թեմայով գիտական սեմինար:
Ժամը 17:00-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա երիտասարդ նկարիչներ Հայկ Գալոյանի և Դավիթ Բոցինյանի «Արցախ՝ արարել ապրելու համար» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը: Այն նվիրված է մարդու հիմնարար իրավունքներին, անկախության հանրաքվեին և Սահմանադրության օրվան:
Ժամը 18:30-ին Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա «Ազնիվ գողեր» ֆիլմի ցուցադրությունը:
Ժամը 20:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա բարեգործական համերգ:

Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերում, ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search