Artsakhpress

Միջազգային

ԱՀԿ-ի փորձագետները գնահատել են աշխարհում կարմրուկով հիվանդացության մասշտաբները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած Է աշխարհում կարմրուկով հիվանդացության աճից:

ԱՀԿ-ի փորձագետները գնահատել են աշխարհում կարմրուկով հիվանդացության մասշտաբները

ԱՀԿ-ի փորձագետները գնահատել են աշխարհում կարմրուկով հիվանդացության մասշտաբները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես նշվում Է ԱՀԿ-ի՝ դեկտեմբերի 5-ին Ժնեւում հրապարակված զեկույցում, 2018 թվականին կարմրուկից մահացել Է ավելի քան 140 հազար մարդ, ինչը գրեթե 20 հազարով ավելի Է, քան մեկ տարի առաջ: 2018 թվականին ԱՀԿ-ն իր անդամ երկրներից ստացել Է տեղեկություններ, որոնց համաձայն, տարվա ընթացքում գրանցվել Է կարմրուկի 353 հազար 236 դեպք, մինչդեռ կազմակերպությունում վստահ են, որ այդ հիվանդության տարածման իրական մասշտաբները բազմակի գերազանցում են պաշտոնական վիճակագրությունը: ԱՀԿ-ի գնահատումների համաձայն, անցյալ տարի աշխարհում կարմրուկով հիվանդացել Է մոտավորապես 9 մլն 769 հազար 400 մարդ, իսկ մահացել Է 142,3 հազարը: 2000 թվականի համեմատությամբ հիվանդացածների թիվը նվազել Է ավելի քան երեք անգամ, իսկ մահացածներինը՝ գրեթե չորս անգամ, սակայն 2017 թվականի համեմատությամբ հիվանդացածների թիվն աճել Է գրեթե 2 միլիոնով, իսկ մահացածներինը՝ գրեթե 20 հազարով: ԱՄՆ-ում գրանցվել են վերջին քառորդ դարի ընթացքում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները. չորս եվրոպական երկրներ՝ Ալբանիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը եւ Չեխիան, 2018 թվականին կորցրել են այն պետությունների կարգավիճակը, որոնցում բացակայում Է կարմրուկը: Կարմրուկն առավել մեծ տարածում Է ստացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Լիբերիայում, Սոմալիում, Ուկրաինայում եւ Մադագասկարում:

«Այս հինգ երկրներին բաժին Է ընկնում աշխարհում կարմրուկի բոլոր դեպքերի գրեթե կեսը»,-արձանագրում Է ԱՀԿ-ն: Ըստ փորձագետների գնահատումների՝ անցյալ տարի մահացու ելքով ամենից շատ դեպքերը գրանցվել են Աֆրիկայում՝ 52,6 հազար, Արեւելյան Միջերկրականում մահացել Է 49 հազար մարդ, Հարավարեւելյան Ասիայում՝ 39,1 հազար, Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան մասում՝ 1,3 հազար, Եվրոպայում՝ 0,2 հազար մարդ: Հիվանդացածների ամենամեծ թիվը գրանցվել Է Հարավարեւելյան Ասիայում՝ 3 մլն 803 հազար 800: Աշխարհում կարմրուկից մահացածների մեծամասնությունը կազմում են մինչեւ հինգ տարեկան երեխաները: Ինչպես ընդգծում Է ԱՀԿ-ն, «նորածինները եւ փոքր երեխաները ենթարկվում են կարմրուկով վարակվելու ամենալուրջ ռիսկին՝ հնարավոր բարդություններով, ներառյալ թոքաբորբը եւ գանգուղեղի բորբոքումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search