Իսրայելի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ին իրականացրել Է նոր հրթիռաշարժիչային համակարգի հաջող փորձնական արձակում:
Իսրայելը նոր հրթիռային շարժիչ Է փորձարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Իսրայելի պաշտպանության նախարարությունն իրականացրել Է հրթիռաշարժիչային համակարգի թեստային արձակում երկրի կենտրոնի հենակետից»,- ասված Է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունում մանրամասնություններ չեն հայտնել փորձարկումների ժամանակ օգտագործված համակարգի վերաբերյալ:
The Times of Israel թերթը պնդում Է, որ նոր շարժիչային կայանքի թեստային արձակումներն իրականացվում են մի քանի նոր տիպի հրթիռների, ներառյալ հարձակողական բալիստիկ հրթիռների, կալանիչ հրթիռների եւ արբանյակների արձակման համար հրթիռների մշակման շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-: