Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Լուսաբացից առաջ» ներկայացման առաջնախաղը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կայացել է արցախցի երիտասարդ գրող Հերմինե Ավագյանի «Պատերազմ...աչքեր...ծաղիկներ…» վերնագրով գրքի հիման վրա բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացումը. այն նվիրվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ բեմադրիչ երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

Ստեփանակերտում կայացել է «Լուսաբացից առաջ» ներկայացման առաջնախաղը

Ստեփանակերտում  կայացել  է  «Լուսաբացից   առաջ»   ներկայացման   առաջնախաղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  Ստեփանակերտի   Վահրամ  Փափազյանի     անվան   պետական    դրամատիկական   թատրոնի  գեղարվեստական  ղեկավար,   ներկայացման   բեմադրող      Ռուզան  Խաչատրյանն  ասել  է, որ  երկու  տարի  առաջ   Հերմինե   Ավագյանը    գրելով    «Պատերազմ...աչքեր...ծաղիկներ…» վերնագրով գիրքը՝ այն   նվիրել  է    արցախյան  պատերազմում  զոհված իր  հոր՝  Արմեն  Ավագյանի   ծննդյան  50-ամյակին:
Ռ. Խաչատրյանի  խոսքով՝   գիրքը  մի  մարդու, մի  ընտանիքի, մի  գյուղի   պատմության    մասին  է, որը  խոսում  է     հազարավոր  մարդկանց  ապրած    կյանքի  մասին:
«Ընթերցելով  գիրքը,  ես  Հերմինեին  առաջարկել  եմ, որպեսզի    պատմվածքը  բեմականացնենք: Սկզբնական      շրջանում     հեղինակը  երկմտել  է, որից  հետո տվել  իր  համաձայնությունը:   «Լուսաբացից   առաջ»   ներկայացումը   հայ   ժողովրդի   լուսաբացը  կերտողների  մասին է. այն նվիրված  է   արցախյան  ազատամարտի  հերոսներին»,- ավելացրել  է  Ռ. Խաչատրյանը:
«Լուսաբացից   առաջ»   բեմականացման  հեղինակ    Հերմինե  Ավագյանը  մեզ  հետ  զրույցում  ասել է,  որ  ինքը  երբևէ  չի  մտածել, որ    մի  օր     իր  գրքի  հիման   վրա  պիտի բեմականացման  սցենար   գրեր:
 Թե  ինչու «Լուսաբացից   առաջ»՝  Հ.  Ավագյանը  պատասխանել  է. «Ուզում  էի  ցույց  տալ, թե  ինչ  է  եղել     մինչև   լուսաբաց՝  հաղթանակ, ովքեր  են  եղել  այն  տղաները, որ   բերել  են մեր   լուսաբացը:  Հասարակ   ընտանիքներում  ծնված   տղաները, որոնցից   շատերն  անգամ  բարձրագույն  կրթություն   չունեին՝    գիտակցում  էին    հայրենիքի  պաշտպանության  գործում  իրենց  անձնվեր  առաքելությունը:  Անկախ  այն  ամենից  թե  որտեղ  են   ծնվել   տղաները՝  Արցախում, Մայր  Հայաստանում, Սփյուքռում,  նրանց  մեկ  նպատակ  է  միավորում՝   հաղթանակի  գաղափարը:  Մենք   պարտավոր  ենք    նրանց    թողած  «լուսաբացը»   ամուր  պահել, որովհետև  այն   մեծ  դժվարությամբ  է  ձեռք  բերվել: Բեմականացման    ընթացքում      կար  մանկություն, որը   ոչ  միայն  իմն  էր, այլ  իմ  հասակակիցներինը: Ուզում  եմ,  որ   միշտ  ունենանք  խաղաղ  լուսաբացներ  ու  բոլորն  ունենան   անհոգ  մանկություն»: 
Երվանդ  Ղազանչյանի   որդին՝  Հակոբ  Ղազանչյանը, ով  ներկա  էր միջոցառմանն  իր   գոհունակությունն  է  հայտնել    դերասանական  կազմին  և  բոլոր  այն  անձանց, ովքեր    ներդրում  են  ունեցել     ներկայացման    ցուցադրությանը:
 «Ներկայացումն     կայացել  է.   այն  անհրաժեշտ  է  բոլորիս: Մենք  պետք  է  ժամանակ  առ  ժամանակ  վերապրենք  մեր   հիշողությունները, մտորումները   և  պատմությունը: Շատ    հակասական     ժամանկներում  կա  մի  վտանգ, երբ   կարող   է  կտրվել     ժամանկների  կապը: Եկող   սերունդները  չպետք  է որպես  տարեգրություն      նայեն  այն   ամենին՝  ինչով  անցել է   հայ  ժողովուրդը, մասնավորապես՝  հերոսական  Արցախը: Կուզենայի, որ  ներկայացումը   դիտեին  նաև  այն  երիտասարդները, ովքեր  զինվորական  ծառայության  մեջ  են:  1  ժամ   40   րոպե  տևողությամբ  ներկայացումը  մի  դասագիրք  է  բոլորիս  համար՝  վերհիշելու  և  վերարժևորելու     մեր  անցյալը»,-մասնավորապես  ասել  է  Հ. Ղազանչյանը:
Նա   ընդգծել  է,   որ  Ստեփանակերտը  պետք  է  անպայման   ունենա     թատրոնի    հարմարավետ   շենք:
Վերջում  Հ. Ղազանչյանը   Ռ. Խաչատրյանին  է  նվիրել    իր   հոր   տան   պատից  կախված  նկարներից  մեկը՝ նշելով, որ   իր  հայրը  հոգեպես  միշտ     Ռուզանի  հետ  է:
Բանաստեղծ    Սոկրատ  Խանյանի  խոսքով՝   ինքն  առաջին  անգամ    ընթերցելով   Հերմինե  Ավագյանի    գիրքը՝    թերթերում   գրել է, որ  Արցախում  ծնվել է  նոր  արձակագիր, որի   ողջ     մտածողությունը   հայ  ժողովրդի   ցավն   ու   ճիչն  է, որը  ներկայացվում  է  գեղարվեստական պատկերներով, իսկ  այսօր  արդեն՝  բեմականացմամբ: 
Միջոցառմանը ներկա  էին   ԱՀ  Ազգային  ժողովի    նախագահ   Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը,  Ստեփանակերտի  քաղաքապետ   Դավիթ  Սարգսյանը, ԱՀ  ԱԺ  պատգամավորներ, «Ազատ  հայրենիք»  կուսակցության  ղեկավար   Արայիկ  Հարությունյանը, հյուրեր  և  այլք:
Նշենք, որ    ներկայացման  կոմպոզիտորը   Վաչե  Շարաֆյանն  է: Ներկայացմանն  աջակցել  են   ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարարությունը, «Ղարաբաղ  տելեկոմ» և   «Ղարաբաղ կարպետ» ընկերությունները, Ստեփանակերտի քաղաքապետարանը, Համազգային հայ   կրթական  և  մշակութային  միության  Արցախի  գրասենյակը,  Արցախի  հանրային  հեռուստատեսությունը,  «PACE»-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search