Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի դեմ հայց են ներկայացնել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան։
Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատճառը Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքներն են, որոնք, ըստ հունական կողմի, անօրինական են և անթույլատրելի։
Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Անաստասիադիսը նաև հավելել է, որ Աթենքում Թուրքիայի դեսպանատան միջոցով այդ երկրին բողոքի նոտա է հղվել։
Նշենք, որ վերջին շրջանում թուրք–հունական հարաբերությունները հատկապես լարված են Կիպրոսի հյուսիսային ափամերձ տարածքում թուրքական նավերի կողմից իրականացվող որոնողական և հորատման աշխատանքների պատճառով։ Հունական կողմը պնդում է, որ կղզում միջազգային ճանաչում ունեցող միակ պետությունը Կիպրոսն է, ուստի կղզուն հարակից «հատուկ տնտեսական գոտում» հորատման, բնական պաշարների որոնման և այլ աշխատանքների իրավունք ունի միայն Կիպրոսը։ Թուրքիան իր հերթին հանդես է գալիս Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության անունից՝ իրեն իրավունք վերապահելով նշված տարածքում ցանկացած գործունեություն իրականացնել։