Artsakhpress

Հասարակական

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տարածքում, դեկտեմբերի 5-ի ժամը 19:10-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է, իսկ բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատար ավոտմեքենաների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Արագածոտնի մարզի Մաստարայի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մերկասառույց է:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում ձյուն է տեղում:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search