Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև դեկտեմբերի 4-ին հեռուստակամուրջի միջոցով տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։
Հայաստանի և Պերուի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական կողմից քննարկումները վարել էր ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, իսկ պերուական կողմից՝ այդ երկրի ԱԳՆ Եվրոպայի 2-րդ տնօրինության ղեկավար Դավիդ Մալագան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Կողմերը ներկայացրին Հայաստանում և Պերուում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև՝ բարեփոխումների ընթացքը։
Քննարկվեց հայ-պերուական հարաբերություններին, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը, միջազգային հարթակներում համագործակցությանը (ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, Հնագույն քաղաքակրթությունների ֆորում), զբոսաշրջության և մշակութային կապերի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ քննարկումները դարձնել պարբերական»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-: