Artsakhpress

Հասարակական

Pantone ինստիտուտը դասական կապույտը հայտարարել Է 2020 թվականի գլխավոր գույնը

Միացյալ Նահանգների Pantone (Pantone Color Institute) ինստիտուտի մասնագետները որոշել են 2020 թվականի գլխավոր գույնը: Դա կլինի դասական կապույտը:

Pantone ինստիտուտը դասական կապույտը հայտարարել Է 2020 թվականի գլխավոր գույնը

Pantone ինստիտուտը դասական կապույտը հայտարարել Է 2020 թվականի գլխավոր գույնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pantone Color Institute-ը Pantone ընկերության հետազոտական կենտրոնն Է, որն զբաղվում Է գույներով փորձարարական աշխատանքով եւ տարբեր ճյուղերի (նորաձեւության, պոլիգրաֆիայի, ինտերիերի դիզայնի, գովազդի, կինոյի եւ այլ բաների) վրա դրա ազդեցությամբ:
«Pantone 19-4052 Classic Blue-ի ժամանակից դուրս եւ անփոփոխ երանգը նրբագեղ Է իր պարզությամբ (…) Մեր կողմից որպես հանգստության գույն ընկալվող Pantone 19-4052-ը խաղաղության եւ անդորրի զգացողություն Է տալիս մարդու հոգուն»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Pantone 19-4052 Classic Blue-ն իրենով մշտականություն եւ վստահություն Է արտահայտում, դա այն հստակ եւ հուսալի գույնն Է, որին մենք միշտ կարող ենք ապավինել»,- նշում Է Pantone գույնի ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Էյսմանը: Կազմակերպության վարկածով՝ 2019 թվականի գույն Է դարձել նարնջագույնի 16-1546 Living Coral երանգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search