Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիայում համազգային գործադուլը կաթվածահար Է արել հանրային տրանսպորտի աշխատանքը

Ֆրանսիայում հանրային տրանսպորտը դադարեցրել Է աշխատանքը նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխման դեմ համազգային գործադուլի պատճառով:

Ֆրանսիայում համազգային գործադուլը կաթվածահար Է արել հանրային տրանսպորտի աշխատանքը

Ֆրանսիայում համազգային գործադուլը կաթվածահար Է արել հանրային տրանսպորտի աշխատանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Local-France հրատարակության տվալներով՝ ամբողջ Ֆրանսիայում գնացքների միայն 10 տոկոսն Է շարունակում երթեւեկել, քանի որ երկաթուղային ընկերությունների աշխատակիցները միացել են գործադուլին: Eurostar ընկերությունը մինչեւ երեքշաբթի օրը չեղարկել Է շուրջ հարյուր գնացքների երթեւեկությունը: Բացի այդ, փակ են Փարիզի մետրոյի կայարանները: Հինգշաբթի առավոտյան բնակիչներն ստիպված են եղել Էլեկտրասկուտերներ եւ հեծանիվներ օգտագործել աշխատավայր հասնելու համար:
Easyjet, British Airways բրիտանական ընկերությունները եւ Ryanair իռլանդական ավիաընկերությունը հարյուրավոր չվերթներ են չեղարկել դեպի Ֆրանսիա եւ այդ երկրից, իսկ Air France-ը չեղյալ Է հայտարարել ներքին չվերթների 30 տոկոսը: Ֆրանսիայի հյուսիսում բողոքողները փակել են երթեւեկությունը ճանապարհներին:
«Դեղին բաճկոնավորների» շարժման ներկայացուցիչները արգելափակել են վառելիքի պահեստները երկրի հարավի Վարի դեպարտամենտում: Նավթավերամշակման մյուս գործարանները նույնպես տուժել են գործադուլից: Նշվում Է, որ 200-ից ավելի ավտոլցակայաններում ամբողջովին սպառվել Է վառելիքը: Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բոռնի տվյալներով՝ ուրբաթ օրը տրանսպորտի աշխատանքի հետ կապված իրադրության բարելավում չի սպասվում: ԶԼՄ-ների տվյալներով՝ փակ են դպրոցների, հիվանդանոցների եւ պետական այլ հիմնարկությունների մեծամասնությունը, ոստիկանությունը կարգադրել Է գործադուլների մասնակիցների ելույթների շրջաններում փակել բոլոր ձեռնարկությունները, սրճարաններն ու ռեստորանները: Ավելի քան 6 հազար ոստիկան Է ժամանել Փարիզ՝ կասեցնելու հնարավոր անկարգությունները:
Բացի այդ, դադարեցվել Է Էյֆելյան աշտարակի աշխատանքը: Բազմաթիվ այցելուներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարը, գործադուլի անցկացման օրերին չեղարկել են ուղեւորությունները Ֆրանսիա: Կա հավանականություն, որ համազգային գործադուլը կարող Է շարունակվել մինչեւ Նոր տարի: Համընդհանուր գործադուլը կազմակերպված Է 42 հատուկ կենսաթոշակային ռեժիմներ վերացնելու կառավարության պլանների կապակցությամբ, որոնց շնորհիվ առանձին ճյուղերի աշխատողներ, այդ թվում՝ երկաթուղայինները, Էներգետիկները, իրավաբաններր եւ Փարիզի օպերայի աշխատողները կարող են թոշակի անցնել ավելի շուտ եւ ընդսմին ավելի շատ ստանալ:
Նաեւ բոլոր կատեգորիաների քաղաքացիների համար նախատեսված Է կենսաթոշակային մուծումների ժամանակաշրջանի երկարացում: Կառավարությունը նման միջոցների Է դիմել կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման բազմամիլիարդանոց դեֆիցիտից խուսափելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search