Artsakhpress

Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է կարգավորման գործընթացում Արցախի ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը

Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է կարգավորման գործընթացում Արցախի ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է կարգավորման գործընթացում Արցախի ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։ 
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվել է այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվել են վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը:
Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Search