Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն խոստացել է ԱՄՆ-ի հետ առեւտրային վեճում սատարել Ֆրանսիային

Եվրոպական միությունը իր հնարավորությունները բաց է պահում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սպառնացել է 100 տոկոս տուրքեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա, թեեւ բանակցություններն ու Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը դիմելը նրա նախընտրած տարբերակն են:

ԵՄ-ն խոստացել է ԱՄՆ-ի հետ առեւտրային վեճում սատարել Ֆրանսիային

ԵՄ-ն խոստացել է ԱՄՆ-ի հետ առեւտրային վեճում սատարել Ֆրանսիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վաշինգտոնը երկուշաբթի հայտարարել էր, որ կարող է 2,4 մլրդ դոլարի տուրքեր սահմանել ֆրանսիական պայուսակների, պանրի, շամպայնի եւ այլ սննդամթերքների վրա՝ այն բանից հետո, երբ եզրակացրել է, որ թվային ծառայությունների համար ֆրանսիական հարկերը կարող են վնաս պատճառել ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին, փոխանցում է news.am-ը:
Առեւտրի հարցերով եվրահանձնակատար Ֆիլ Հոգանը չորեքշաբթի օրը հանդիպել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերի հետ, որպեսզի քննակի այս հարցը։
Լե Մերը լրագրողներին հայտնել է, որ Հոգանը վստահեցրել է, թե Եվրամիությունը կսատարի Ֆրանսիային։
«Առաջարկվող պատժամիջոցներն անընդունելի են, եւ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է, որ բոլոր տարբերակնեը սեղանի վրա են»,- ասել է նա։
ԵՀ ներկայացուցչի խոսքերով՝ Հոգանը ֆրանսիացի նախարարին վստահեցրել է նաեւ, որ ինչպես եւ առեւտրի հետ կապված բոլոր հարցերում, ԵՄ-ն կգործի եւ կարձագանքի որպես մեկ ամբողջություն։
ԵՀ-ն նախընտրում է առեւտրային վեճերը ԱՀԿ-ում կարգավորել։ Սակայն եթե ԱՄՆ-ը տուրքեր սահմանի, ԵՄ-ն «համապատասխանաբար» կարձագանքի, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հղում կատարելով Հոգանին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search