Artsakhpress

Քաղաքական

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախը երբեք չի ունեցել որեւէ բարդույթ որեւէ ազգության հանդեպ։ Մենք չունենք ատելություն ադրբեջանական ժողովրդի հանդեպ, քանի որ մենք չենք պայքարում ադրբեջանցի ժողովրդի դեմ։

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ղարաբաղում մուղամ լսելու Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիեւայի ցանկությունը եւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պատասխանը։
«Ընդհանրապես ես կարծում եմ, որ նորմալ չէ, երբ պայքարում են երեխաների, կանանց դեմ, սպանում են նրանց միայն ազգային, ռասայական, կրոնական հողի վրա։ Դա վայել չէ նորմալ մարդկանց։ Այդ պատճառով, եթե Մեհրիբան-խանումը, որպես հյուր կամ որպես Ադրբեջանի ներկայացուցիչ պաշտոնական այցով ժամանի մեր՝ Ադրբեջանի հարեւան երկիր, մենք միշտ ուրախ կլինենք ցանկացած պետության ցանկացած ներկայացուցչի ցանկացած այցի եւ հյուրի համար։ Սակայն, կրկին, որպես հավասար գործընկեր կամ զբոսաշրջիկ, հյուր։ Եթե նա կուզենա գալ որպես հյուր կամ միմյանց երկրները փոխադարձ ճանաչելուց հետո որպես պատվիրակության ղեկավար, խնդրեմ։
Ի դեպ, զբոսաշրջիկներն Արցախում կարող են այցելել տարբեր ակումբներ, լսել տարբեր ժանրի երաժշտություն՝ ջազ, օպերա, կարելի է միացնել հատուկ մուսուլմանական աշխարհի, Ադրբեջանի համար, հարաբերությունների կարգավորումից հետո, մուղամի ոճի երաժշտություն։ Սա տեխնիկական կողմն է։ Զբոսաշրջային ընկերությունները կարող են հաշվի առնել հյուրերի ճաշակը եւ համապատասխան ծառայություն մատուցել»,- նշել է Դավիթ Բաբայանը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -71-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search