Artsakhpress

Սփյուռք

ANCA-ն ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ Ադրբեջանի նկատմամբ նպաստավոր առևտրային քաղաքականությանը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ պրեֆերենցիալ առևտրային վերաբերմունքին:

ANCA-ն ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ Ադրբեջանի նկատմամբ նպաստավոր առևտրային քաղաքականությանը

ANCA-ն ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ Ադրբեջանի նկատմամբ նպաստավոր առևտրային քաղաքականությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է Asbarez-ը, հայտարարությունն ուղղված է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչությանը (զբաղվում է ԱՄՆ-ի առևտրային օրենսդրության մշակմամբ, առևտրային համաձայնագրերի կազմմամբ, արտաքին առևտրային քաղաքականության համակարգմամբ), որը 2020թ. հունվարի 17-ին մտադիր է վերանայել Բաքվի՝ Պրեֆերենցիալ ընդհանրացված համակարգի շրջանակում իր արտադրանքն ԱՄՆ արտահանելու թույլտվության ընդունելիությունը, փոխանցում է tert.am-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նշված ծրագրի շրջանակում աշխարհի 119 երկիր առևտրային ձեռնտու պայմաններով հազարավոր ապրանքներ է արտահանում ԱՄՆ: Հայտնի է, որ ծրագրում ներառված են նաև Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:

Իշխանություններին ուղղված նամակում ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ն պետք է վերանայի Ադրբեջանի նկատմամբ պրեֆերենցիալ առևտրային վերաբերմունքը: Ըստ ANCA-ի՝ պատճառները հետևյալն են՝ Հայաստանը շրջափակելու նպատակով Ադրբեջանի և Թուրքիայի պայմանավորվածությունը, Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արդարացումը և այդ երկրի իշխանությունների կողմից ռասիստական քաղաքականության դրսևորումն ու էթնիկ հայերին այցագրերի չտրամադրումը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Search