Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը երեկ Անթիլիասի Մայրավանք էր հրավիրել լիբանանահայ մտավորականությանը՝ քննարկելու Սփյուռքի, մասնավորապես լիբանանահայությանը վերաբերվող հարցեր:
Արամ Առաջինը հանդիպել է լիբանանահայ մտավորականությանը
Արամ Առաջինի խոսքով, Լիբանանի հայ համայնքը Սփյուռքի կարևոր համայնքներից է, բոլոր միջոցներով այն պետք է պահել զօրեղ և աշխույժ: Հաշվի առնելով Լիբանանում ստեղծված տնտեսական իրավիճակը՝ Արամ Առաջինը կոչ է արել լիբանանահայ գործարարներին հայ աշխատակիցներին չազատել աշխատանքից՝ այդպես օժանդակելով նրանց ընտանիքներին, հարուստ լիբանանահայերին՝ ներկա դժվար իրավիճակում օգտակար լինել հայկական կառույցներին, դպրոցներին և կարիքավոր ընտանիքներին, մյուս գաղութներին, որոնք ոչ թե հեռվից միայն դիտեն և մտահոգություն հայտնեն, նյութապես օժանդակեն կարիքավոր լիբանանահայերին:
Արամ Առաջինը շեշտել է Սփյուռքի վերակազմակերպման և վերաաշխուժացման հրամայականը, որը կնպաստի Հայաստանի, Արցախի և ազգային պահանջատիրության առավել հզորացմանը: Վեհափառը հայտնել է, որ այս գործով լծված է նախնական աշխատանքների:
Քննարկմանն արծարծվել է նաև Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի դեմ Կաթողիկոսարանի բացած դատի վերջին զարգացումների թեման: