Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից երիտասարդական մի շարք ծրագրեր կֆինանսավորվեն:
«Արցախի Երիտֆորում-2020»-ի համար կհատկացվի մոտ 3 միլիոն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ երիտասարդության հասարակական և քաղաքացիական ակտիվության խթանման համար նախատեսված է 5 միլիոն դրամ: «Ընտանեկան ճամբար-2020»-ի համար նախատեսված հատկացումներից կծախսվի 3 միլիոն 173.4 հազար դրամ, «Արցախի Երիտֆորում-2020»-ի համար նախատեսված հատկացումներից կծախսվի 2 միլիոն 952.1 հազար դրամ: Երիտասարդության իրազեկվածության մակարդակի բարձրացման համար նախատեսված է 5 միլիոն 481.6 հազար դրամ: Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար նախատեսված է 2 միլիոն 423.5 հազար դրամ: Սահմանափակ կարողություններով երիտասարդներին հասարակության ինտեգրման համար նախատեսված է 2 միլիոն դրամ: «Մշակույթի և երիտասարդության կենտրոն» ՊՈԱԿ-ների գործունեությանն ու նրանց կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերին աջակցություն» ծրագրի համար նախատեսված է 700 հազար դրամ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-: