Հունգարիան պատրաստ է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու բանակցություններին։
Հունգարիան պատրաստ է ԵԱՏՄ-ին միանալու բանակցություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Մոսկվայում անցկացվող Եվրասիական տնտեսական ինտեգրման XIV ամենամյա համաժողովի ընթացքում հայտարարել է Հունգարիայի փոխվարչապետ Միհալի Վարգան, փոխանցում է Panorama.am-ը:
Ednews.net-ը գրում է՝ փոխվարչապետը նշել է, որ Հունգարիայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կստեղծի համագործակցության նոր ուղիներ։
Նա ասել է, որ Կենտրոնա-Արևելյան Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանները զարգացող երկու շրջան են:
«Դա կօգնի զարգացնել մեր երկրների տնտեսությունները, քանի որ մենք ուզում ենք օգտագործել նոր ներդրումների հնարավորությունները, նոր ձեռնարկություններ բացել և նոր շուկաներ մուտք գործել», - նշել է Միհալի Վարգան: