Artsakhpress

Հասարակական

Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամին շարունակական նվիրաբերում անելու մարտահրավեր ուղարկեց 3 հայտնի հայի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է խիստ հսկողության տակ։

Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամին շարունակական նվիրաբերում անելու մարտահրավեր ուղարկեց 3 հայտնի հայի

Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամին շարունակական նվիրաբերում անելու մարտահրավեր ուղարկեց 3 հայտնի հայի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ այդտեղ  բացառելու են որևէ չարաշահում։ Վարչապետն արձանագրեց, որ հիմնադրամի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար հարկավոր է հրաժարվել սահմանափակ թվով մարդկանց խոշոր նվիրատվությունների տրամաբանությունից և անցում կատարել փոքր, բայց մեծ թվով մարդկանց նվիրատվությունների տրամաբանությանը։ Նիկոլ Փաշինյանը նաև ուղիղ եթերում դիմեց Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին։
«Երբ ես պիտի գայի այստեղ, որոշակի վիճակագրություն էի ուսումնասիրում։  «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից հիմնադրամի միջոցներով  635 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, 970 ընտանիքի համար բնակարաններ են կառուցվել, 585 կիլոմետր ջրագիծ է կառուցվել, 364 կառուցված, վերակառուցված կամ վերանորոգված դպրոց, 75 կառուցված կամ վերանորոգված բուժհաստատություն, 59 սպորտային և մշակութային կենտրոն, 29 համայնքային կենտրոն, 115 ջերմոց, 173 կրթական, գիտական և մշակութային ծրագիր։ Որպես այս ամեն ինչի ամփոփում՝ ուզում եմ գլուխ խոնարհել  բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր գեթ մեկ անգամ նվիրատվություն են արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Սիրելի հայրենակիցներ, իսկապես խոնարհվում եմ ձեր առաջ և շատ բարձր եմ գնահատում ձեր կատարած ներդրումը, որը Հայաստանին օգնել է իսկապես շատ դժվարին ժամանակներում։ Բայց հույս ունեմ, որ դուք հիշում եք, որ ես նախ լրագրող, ապա ընդդիմադիր պատգամավոր եմ եղել, ով սիրում է հարցեր տալ։ Եվ ես ուզում եմ գաղտնիք բացահայտել՝ ես չեմ դադարել հարցեր տալ, իհարկե, հիմա հարցերն ավելի նեղ շրջանակում են, գուցե, միշտ չէ, որ հրապարակային են։ Եվ ես ինքս ինձ հարց տվեցի՝ իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից ինչքա՞ն հանրագումարային նվիրատվություն է հավաքել 27 տարվա ընթացքում։ Պարզվեց, որ այդ գումարը 370 միլիոն դոլարի կարգի է։ 370 միլիոն դոլար գումար, շատ լավ։ Եղել են նաև ոչ գումարային նվիրատվություններ։ Եկեք ենթադրենք, որ մոտավորապես 370 միլիոն դոլարի էլ ոչ գումարային նվիրատվություններ են եղել։ Եկեք համարենք, որ ընդհանուր առմամբ, չնայած դա շատ չափազանցված կլինի, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի համար հիմնադրամով և հիմնադրամից դուրս տարբեր բարեգործական ծրագրերով, օգնություններով 1 միլիարդ 250 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերվել։ Եվ հարցը հետևյալն է՝ 10 միլիոն հայությունը 27 տարվա ընթացքում  1․5  միլիարդ դոլարի նվիրատվությո՞ւն է արել։ Այդ 1․5 միլիարդ դոլարն էլ չափազանցված»,- նշեց վարչապետը:
Նա հայտնեց, որ վերջերս խոսել  է սփյուռքի շատ հայտնի ներկայացուցչի հետ, ով ասել է, որ  այս ողջ պրոցեսի արդյունքում հայության դեմիստիֆիկացիա է տեղի ունեցել, որովհետև աշխարհում հայությունը հայտնի է որպես շատ ազդեցիկ ուժ։  «Համենայնդեպս, մենք այդպիսի ընկալում և իմիջ ունենք։ Նա ասում էր եկեք նայենք մեր հակառակորդների տեսնկյունից, նրանք ասում են՝ եկեք տեսնենք, թե հայությունը ինչ աջակցություն է ցուցաբերել  Հայաստանի Հանրապետությանը։ Եվ պարզվում է՝  տարեկան 13 միլիոն դոլար։ Որպեսզի հասկանաք, թե ինչ է տարեկան 13 միլիոն դոլարը, ես ասեմ, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը բյուջեով չնախատեսված արդեն իսկ հավելյալ 62 միլիարդ դրամ է հավաքել, որը մոտավորապես 132 միլիոն դոլար է։ Բայց պետք է հասկանանք, թե ինչն է այսպիսի իրավիճակի պատճառը»,- մանրամասնեց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց, որ  այստեղ մի քանի կոմպոնենտներ է տեսնում։ «Նախ հիմնականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքների հիմնական մասն ապահովել են սփյուռքի կամ հայության երևելի ներկայացուցիչները, մեծահարուսները և այլն։ Բայց այստեղ խնդիր է առաջանում։ Մենք 27 տարի նույն մարդկանցից կամ մոտավորապես նույն շրջանակից ակնկալել ենք գումար և մարդիկ տվել են, բայց մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս, քսանյոթ։ Սա խնդիր է։ Իհարկե, վստահության որոշակի խնդիր գոյություն է ունեցել։ Բայց ես չեմ ուզում խոսել  անցյալի մասին, ես ուզում եմ խոսել  այսօրվա և ապագայի մասին։ Ի՞նչ եմ ես մտածում, ի՞նչ եմ ես առաջարկում, ի՞նչ պատկերացում ես ունեմ։ Ես վերադառնում եմ այն բանաձևին, որ քաղաքական գործունեության ֆինանսավորման տեսակետից խոսում էի հեղափոխությունից առաջ։ Ես ասում էի, որ եթե մեզ պետք է ենթադրենք 1000 դրամ․ մենք պետք է ոչ թե գտնենք մի հոգու, որ մեզ կտա հազար դրամ, այլ մենք պետք է գտնենք 1000 հոգու, որ մեզ կտա մեկ դրամ։  Նաև այս փաստը հաշվի առնելով՝ ես խոսել եմ, որ մենք այստեղ պետք է լուրջ փոփոխություններ անենք։ Ես խոսել եմ համահայկական բյուջեի գաղափարի մասին։ Եվ ո՞րն է այս բյուջեն։ Դա այն է, որ մենք,այսպես ասած, խոշոր, բայց սահմանափակ թվով մարդկանց նվիրատվությունների տրամաբանությունից պետք է անցում կատարենք փոքր, բայց  մեծ թվով մարդկանց նվիրատվությունների տրամաբանության։ Ինչքա՞ն հայ կա այսօր աշխարհում: Ասվում է 10 միլիոն։ Լավ, ենթադրենք այդ 10 միլիոնը 100 տոկոսով չի արտահայտում իրականությունը։ Ասում են 7-10 միլիոն, ես վերցնում եմ 5 միլիոն թիվը և ասում եմ հետևյալը՝ եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում հմինադրամին նվիրաբերի 200 դոլար կամ ամիսը 20 դոլար, մենք տարեկան կտրվածքով կունենանք 1 միլիարդ 250 միլիոն դոլար։ Եվ ի՞նչ ենք մենք սրա համար առաջարկում։ Երբ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության հետ կապված հարցեր էինք բարձրացնում, մեզ ասում էին՝ ճի՞շտ է արդյոք դա, որ մենք խորանանք, տեսնենք, թե ինչ է կատարվում։ Մենք ասում էինք, այո, որովհետև դա հիմնադրամի նկատմամբ վստահությունը բարձրացնելու միջոցն է։ Ես այսօր ուզում եմ արձանագրել, որ Հայաստան համահայկական հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի, քառակի, հնգակի հսկողության տակ, և մենք բացառելու ենք այդտեղից որևէ չարաշահում»,- մանրամասնեց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետը պատմեց, որ մտել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք (himnadram.org) և օնլայն նվիրատվությունների հարթակի միջոցով կարգաբերել է, որպեսզի իր բանկային քարտից ամեն ամիս 10 հազար դրամ փոխանցվի հիմնադրամին։
«Հիմա եթե աշխարհում 5 միլիոն հայ անի այդ գործողությունը, ինչ ես եմ արել, մենք տարեկան կունենանք ոչ թե 13 միլիոն դոլար, այլ կունենանք 1 միլիարդից ավել գումար։ Մենք պետք է նաև մարդկանց ներգրավենք այս պրոցեսի մեջ։ Ես հիմա ուզում եմ ուղիղ եթերում մարտահրավեր նետել և դիմել կոնկրետ մարդկանց։ Ես դիմում եմ երեք հայի՝ առաջինը Սերժ Թանկյանին։ Սերժ, մարտահրավերն ուղղված է քեզ, որպեսզի մտնես himnadram.org կայք և այնպես անես,  որ քո քարտից ամեն ամիս 21 դոլար փոխանցվի հիմնադրամին։ Երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին։ Հարգելի Քիմ, ես չգիտեմ, Դուք հիմա լսում եք ինձ, թե չէ, բայց հույս ունեմ, որ Ձեզ տեղյակ կպահեն։ Խնդրում եմ, մտեք himnadram.org կայք և կարգավորումներով պատվիրակեք, որ ամեն ամիս Ձեր քարտից 22 դոլար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Երրորդ մարտահրավերն՝ Ալեքսիս Օհանյանին։ Ալեքսիս, եղբայր, չգիտեմ՝ դուք հիմա հետևում եք, թե չէ, բայց համոզված եմ, որ այս ուղերձը կհասնի Ձեզ։ Ես Ձեզ մարտահրավեր եմ  ուղարկում, որ մտենք himnadram. org կայք և Ձեր քարտը կարգաբերեք այնպես, որ ամեն ամիս Ձեր քարտից 23 դոլար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Բայց շատ կարևոր է, որ այս պրոցեսը դուք անեք հրապարակային և դուք էլ ձեր հերթին մարտահրավեր նետեք երեք ուրիշ հայի, որոնց դուք ճանաչում եք։ Եվ ընդհանրապես բոլորը, ովքեր սա կանեն, ևս երեք հայի հրավիրեք, որ նման բան անեն։ Հիմա եթե մենք կարողանանք սա 5 միլիոն հայի շրջանակում տարածել, մենք կունենանք համահայկական բյուջե, որն անառարկելիորեն կծառայի Հայաստանի և Արցախի ու նաև սփյուռքի հզորացմանը։ Շատ կարևոր է, որ մենք այս պրոցեսը դարձնենք ներգրավվողական։ Հայ մեծահարուստները էլի կշարունակեն նվիրատվությունները, ես համոզված եմ»,- եզրափակեց վարչապետը։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search