Artsakhpress

Ռազմական

Nordic Monitor–ի «ՀՀ դեմ Թուրքիայի օդային հարձակման» մասին հոդվածի հետքերով

Նոյեմբերի 27-ին ստոկհոլմյան Nordic Monitor կենտրոնը հրապարակել է 2016թ․ թվագրվող գաղտնազերծված մի փաստաթուղթ, որն ուղղված է Թուրքիայի ԶՈւ ԳՇ–ին։

Nordic Monitor–ի «ՀՀ դեմ Թուրքիայի օդային հարձակման» մասին հոդվածի հետքերով

Nordic Monitor–ի «ՀՀ դեմ Թուրքիայի օդային հարձակման» մասին հոդվածի հետքերով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Razm.info-ի փոխանցմամբ՝ փաստաթղթում ասվում է՝ «Աքընջը ավիաբազայում արված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Օղուզթյուրք» անունով օդային գործողության 2001թ․ հաստատված պլանում կան բացակա էջեր»։

Ստոկհոլմյան կենտրոնը փաստաթղթում տեղ գտած այս նախադասությունը մեկնաբանել է այնպես, որ «Թուրքիան Հայաստանի դեմ 2001թ․ օդային հարձակում է ծրագրել»։ Նշենք, որ այս կամ նմանատիպ փաստաթղթի գոյությունը ինքնին առտառոց երևույթ չէ, այլ պրագմատիկ անհրաժեշտություն:

Ընդունված պրակտիկա է, որ անկախ հարաբերությունների բնույթից և մակարդակից, տարբեր երկրների գլխավոր շտաբերում մշակվում են իրար դեմ մարտական գործողությունների տարբեր սցենարներ: Տրամաբանական է, որ նման սցենարներ Հայաստանի դեմ ունի նաև Թուրքիան:

Ըստ այդ փաստաթղթերի՝ գործողությունը պետք է ղեկավարեր Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկրորդ հրամանատարությունը, որի ավիաբազաները տեղակայված են Թուրքիայի արևելյան մասում, բազաների տեղաբաշխմանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված քարտեզում:

Թեմայի վերաբերյալ հետաքրքիր նկատառում է արել ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը.

Հաշվի առնելով, որ պլանը հաստատվել է 2001-ին, իսկ բացակա էջերի վերաբերյալ զեկուցվել է 2016-ին՝ կարելի է ենթադրել, որ այս տարիների ընթացքում նոր պլան չի կազմվել, կամ առնվազն այս պլանը չի վերանայվել:

Ընդհանուր կոնտեքստում կարևոր ենք համարում նաև անդրադառնալ տեղեկության աղբյուրին, և հոդվածի հեղինակին, քանի որ դա էականորեն ազդում է տեղեկատվության արժանահավատության վրա:

Nordic Monitor ընկերության հայտարարված նպատակն է Թուրքիայում ծայրահեղականության, ահաբեկչության, տարբեր հանցագործությունների և այլ թեմաների ուսումնասիրությունն ու մշտադիտարկումը։ Ընկերության կայքում մշտապես հրապարակվում են գաղտնազերծված փաստաթղթեր կամ տեղեկություններ, ինչպես նշում են իրենք։

Կայքի գլխավոր խմբագիրը Աբդուլլահ Բոզքուրթն է։ Օբյեկտիվության համար պետք է նշել, որ նա եղել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող Գյուլեննականների Zaman թերթի ամերիկյան մասնաճյուղի՝ Today’s zaman օրաթերթի ղեկավարը, սակայն թերթը թե՛ Թուրքիայում, թե՛ ԱՄՆ–ում փակվել է 2016թ․։

Դրանից հետո Բոզքուրթը եղել է նաև «Մուհաբիր» լրատվական գործակալության տնօրենը, որը Թուրքիայի կառավարությունը փակել է 2016թ․ հուլիսին։ Նշենք նաև, որ սոցիալական ցանցերում կարծիքներ են պտտվում, որ Բոզքուրթը հայտնի է հակաէրդողանական ապատեղեկատվություններ տարածելով։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -65-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search