ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ Է համարել 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀԱՊԿ-ի բոլոր երկրների զինծառայողներին հրավիրելու գաղափարը:
Պուտինը ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարներին հրավիրել Է 2020 թվականի Հաղթանակի զորահանդեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին սպասում ենք Մոսկվայում 2020 թվականի մայիսի 9-ի հանդիսություններին եւ երախտապարտ ենք այն գաղափարին աջակցելու համար, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրների զորակազմերը մասնակցեն Հաղթանակի զորահանդեսին Կարմիր հրապարակում»,-հայտարարել Է Պուտինը ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով լիագումար նիստում:
Պուտինն ընդգծել Է, որ հատուկ նշանակություն Է տալիս այն բանին, որ ՀԱՊԿ-ի երկրներն այսուհետեւ Էլ միասնական դիրքերից հանդես կգան ֆաշիզմի ջախջախման գործում Խորհրդային Միության ժողովուրդների վճռորոշ դերի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածման հարցերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-: