Artsakhpress

Հասարակական

Դատախազության օրվան նվիրված կայացել է հանդիսավոր նիստ. պետական պարգևների են արժանացել մի խումբ աշխատակիցներ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, կայացել է ԱՀ դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստ:

Դատախազության օրվան նվիրված կայացել է հանդիսավոր նիստ. պետական պարգևների են արժանացել մի խումբ աշխատակիցներ

Դատախազության օրվան նվիրված կայացել է հանդիսավոր նիստ. պետական պարգևների են արժանացել մի խումբ աշխատակիցներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստը վարել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը:Բացման խոսքում Արամայիս Ավագյանը շնորհավորել է դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին և մաղթել անչառ աշխատանք:
Նա իր խոսքում մասնավորապես ասել է. «Ուղիղ 95 տարի առաջ, նույն այս օրն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի մարզային դատախազությունը: Վստահաբար շեշտենք` Արցախի դատախազությունը բովանդակալից ճանապարհ է անցել` հաղթահարելով թե՛ հասարակարգերի փոփոխության, և թե՛ պետականակերտման գործընթացի բոլոր մարտահրավերները: Կարևորը` առկա խնդիրների ճիշտ գնահատումն ու համապատասխան եզրահանգումներ կատարելն է, որի իրականացմամբ է ամբողջանում դատախազության ձեռքբերումների շրջանակը: Հենվելով մեր հարուստ փորձի վրա, հանրապետության իրավապահ մյուս կառույցների ու Հայաստանի Հանրապետության դատախազության հետ արդյունավետ համագործակցություն ծավալելով, մեզ հաջողվել է օրենքի գերակայությունն ու իրավակարգի ապահովումը որակական նոր սանդղակի վրա դնել: Դրան մեծապես նպաստում է հանրապետության իշխանությունների կողմից ցուցաբերվող այն մեծ աջակցությունը, որին մենք պարբերաբար ականատես ենք լինում: Այս տոնական առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին շահագրգիռ փոխգործակցության ու աջակցության համար և հավատացնել, որ դատախազության մարմինները կշարունակեն նույն նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ իրականացնել իրենց լիազորությունները օրենքի գերակայության և իրավակարգի ապահովման գործում»,-մասնավորապես ասել է Ա. Ավագյանը:
Նիստին ներկա ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ այն գործառույթները, որոնք իրականացնում է դատախազության ոլորտը, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության և վերապատրաստման, ծառայության համար համապատասխան պայմանների ապահովումը միշտ եղել են և կլինեն պետականաշինության կարևոր ուղղություններից:
«Վստահ եմ, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ իր առջև դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար, և դուք այսուհետ ևս մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կշարունակեք ձեր ծառայությունը՝ ի նպաստ մեր հայրենիքի ու ժողովրդի բարօրության»,- ընդգծել է Բ. Սահակյանը:

Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա հանդես է եկել շնորհավորանքի խոսքով՝ գործընկերներին մաղթելով հաջողություններ և անսպառ եռանդ:

ԱՀ դատախազության օրվա առթիվ շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը ու ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱՀ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը և ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը պետական պարգևներ, կոչումներ և նվերներ են շնորհել համակարգի մի խումբ աշխատակիցների:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search