Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունների համար խնդի՞ր է այն, որ Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է:
Շատ շուտով բոլորի համար էներգիայի հիմնական մատակարար կլինի արևը. Նիկոլ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ունի լավ հարաբերություններ Իտալիայի հետ և հույս հայտնել, որ դրանք ավելի կբարելավվեն:
«Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-: