Շուրջ 100 մարդ Է տուժել և 115 հոգի՝ ձերբակալվել նոյեմբերի 21-ին Կուլումբիայի Կալի քաղաքում սկսված անկարգությունների հետևանքով:
Շուրջ 100 մարդ Է տուժել և 115-ը՝ ձերբակալվել Կուլումբիայում տեղի ունեցող բողոքների ընթացքում
Ավելի վաղ հաղորդվել Է, որ մոտավորապես 207 հազար մարդ Է մասնակցում Կուլումբիայում անցկացվող բողոքի ակցիաներին, անկարգություններն ընդգրկել են երկրի մի շարք խոշոր քաղաքներ, նախագահը եւ կառավարությունը հանդարտության կոչ են անում քաղաքացիներին: Կալիում պարետային ժամ Է հայտարարված:
Բողոքի ակցիաներն սկզբնապես մտահղացվել Էին որպես ուսանողների ու դասախոսների երթեր, բայց քաղաքական ընդդիմությունը հայտարարեց այդ օրը նաեւ համընդհանուր գործադուլ անցկացնելու մտադրության մասին: Քաղաքացիները բողոքում են հանցավորության դեմ պայքարում իշխանությունների անգործության եւ կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: