Իտալացի կոմպոզիտոր Վիվալդիի եզակի պարտիտուրան հաջողվել է փրկել ջրհեղեղից, որը վնասել է Վենետիկում Բենեդետո Մարչելո անվան կոնսերվատորիայի արխիվը:
Վենետիկում ջրհեղեղից փրկել են Վիվալդիի արժեքավոր ձեռագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խոսքը Sovvente Il Sole-ի ձեռագիր պարտիտուրայի մասին է, որը գոյություն ունի միակ օրինակով: Ձեռագիրը հնարավոր է եղել փրկել տեղի բնակիչների ջանքերի շնորհիվ, որոնք արձագանել են և օգնության հասել կոնսերվատորիայի աշխատակիցներին: Կոնսերվատորիայի ղեկավարության կարծիքով, բոլոր փաստաթղթերը հնարավոր է եղել պահպանել, փոխանցում է Panorama.am-ը:
Վենետիկում ջրհեղեղի ժամանակ վնասվել է Սուրբ Մարկոսի տաճարի խճանկար հատակն ու սյուները, նաև այնտեղի արխիվում պահվող 56 հազար փաստաթուղթ: Ջրից վնասվել է Բեթհովենի, Վիվալդիի, Չիմարոզայի, Ռոսինիի և Մոնտեվերդիի ստեղծագործությունների առաջին հրատարակությունները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-: