Artsakhpress

Սփյուռք

Ամերիկյան կազմակերպություն. Լիբանանում ապաստանած սիրիահայերը չեն ստանում ուղիղ օգնություն կառավարությունից ու ՄԱԿ-ից

Օրերս տեղի ունեցավ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության և Մարոնայթ հիմնադրամի պատրաստած «Տեղահանված սիրիացիները Լիբանանում» զեկույցի վերաբերյալ մամլո ասուլիսը:

Ամերիկյան կազմակերպություն. Լիբանանում ապաստանած սիրիահայերը չեն ստանում ուղիղ օգնություն կառավարությունից ու ՄԱԿ-ից

Ամերիկյան կազմակերպություն. Լիբանանում ապաստանած սիրիահայերը չեն ստանում ուղիղ օգնություն կառավարությունից ու ՄԱԿ-ից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր Լիբանանում են ապաստան գտել բազմաթիվ հայ փախստականներ Սիրիայից, ասում է Վաշինգտոնում գործող «Ի պաշտպանություն քրիստոնյաերի» ամերիկյան կազմակերպության նախագահ Թոֆիկ Բաաքլինին: Օրերս Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում կազմակերպությունը ներկայացրեց իր և Մարոնայթ հիմնադրամի պատրաստած «Տեղահանված սիրիացիները Լիբանանում» զեկույցը, որը նախօրեին ներկայացվել էր Սպիտակ տանն ու ԱՄՆ պետքարտուղարությանը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Զեկույցի հեղինակները չգիտեն Լիբանանում գտնվող տեղահանված սիրիահայերի հստակ թիվը: «Ի պաշտպանություն քրիստոնյաների» նախագահ Բաաքլինին ընդգծում է, որ իր ունեցած տեղեկությամբ վերջիներս ցանկանում են վերադառնալ Սիրիա:
«Սիրիահայ փախստականները ցանկություն ունեն վերադառնալու: Ես շատ եմ լսել հատկապես Հալեպի հայության այդ ցանկության մասին: Մենք փորձում ենք աջակցել հալեպցիներին ՝ Սիրիա վերադառնալու հարցում»,- նշում է նա
Այսօր ի տարբերություն այլ սիրիացիների սիրիահայ փախստականները չեն ստանում որևէ ուղիղ օգնություն Լինբանանի կառավարությունից կամ ՄԱԿ-ից: Նրանց աջակցում են տեղի հայ համայնքն ու եկեղեցին:
«Այլ սիրիացիների նման նրանք ցուցակագրված չեն ՄԱԿ-ի կողմից, ուստի զրկված են ուղիղ օգնությունից»,- ասում է կրոնական կազմակերպության նախագահը:
«Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում՝ աշխատանքներ տանելով ԱՄՆ վարչակազմի հետ: Կազմակերպության նախագահը հույս ունի, որ շուտով հնարավոր կդառնա սիրիահայերին ու սիրիացի այլ քրիստոնյա տեղահանվածներին տրամադրել ուղիղ օգնություն:
«Մենք աշխատում ենք նրանց համար ուղիղ օգնություն ապահովելու ուղղությամբ: 2017 թվականին ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը մոտ 380 միլիոն դոլարի ուղիղ օգնություն տրամադրեցին Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին, որի մեծ մասը ուղղվեց Իրաք: Այժմ մենք փորձում ենք նույնն անել Լիբանանում ապաստանած քրիստոնյա փախստականների համար»,- նշում է Թոֆիկ Բաաքլինին:
Կազմակերպության զեկույցն անդրադառնում է Սիրիայի հակամարտության հետևանքներին՝ կենտրոնանալով Լիբանանի օրինակի վրա: Այսօր, ըստ զեկույցի տվյալների, Լիբանանում ապաստան են գտել ընդհանուր առմամբ ավելի քան մեկ ու կես միլիոն սիրիացի փախստականներ: Այս թիվը նախքան 2011 թվականը Լիբանան ներգաղթած շուրջ կես միլիոն սիրիացի ներգաղթյալների հետ մեկտեղ հավասար է ընդհանուր Լիբանանի բնակչության մոտ 50 տոկոսին: Դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող երկրում:
«Լիբանանն ընդունել է աշխարհում ամենամեծ թվով տեղահանվածների մեկ շնչի վրա ընկնող հաշվարկով»,- ասում է կազմակերպության փոխնախագահ Թոնիա Խոուրին:
Զեկույցն ընդգծում է՝ այս հարցով անհրաժեշտ են անհապաղ քայլեր: Հակառակ դեպքում երկրին սպառնում են էթնո-քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգության հետ կապված լուրջ մարտահրավերներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search