Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը Միլանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ։

Նիկոլ Փաշինյանը Միլանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Միլանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Միլանի քաղաքապետը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա և մասնավորապես, Միլան քաղաք՝ այն համարելով լավ հնարավորություն համագործակցության հարցերը քննարկելու համար։ Նա նշել է, որ Միլանն դինամիկ առաջ շարժվող, բազմազգ քաղաք է և ներկայացրել է Միլանի՝ որպես Իտալիայի խոշոր ֆինանսատնտեսական, արդյունաբերական կենտրոնի զարգացման ծրագրերը։ Ջուզեպպե Սալան խոսել է, մասնավորապես, քաղաքային զարգացման, նորարարությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին և մանրամասներ ներկայացրել քաղաքում հանրային տրանսպորտի բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիա պաշտոնական այցի շրջանակում Միլան այցը, որն Իտալիայի ֆինանսական, տնտեսական, մշակութային կարևորագույն կենտրոններից է։ ՀՀ վարչապետը ողջունել է Միլանի զարգացմանը միտված ծրագրերը և նշել, որ Հայաստանը և մայրաքաղաք Երևանը հետաքրքրված են տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համատեղ նախաձեռնություններով։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների շուրջ փորձի փոխանակումը և համատեղ քննարկումները։ Հայաստանի վարչապետը նաև անդրադարձել է 2020 թվականի հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Երևան-Միլան-Հռոմ չվերթի գործարկման կարևորությանը, որը կխթանի Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական, գործարար, մշակութային, զբոսաշրջային և մարդկային կապերը, կամրապնդի քաղաքական հարաբերությունները։
Հայաստանի վարչապետը և Միլանի քաղաքապետը կարևորել են Միլանի հայ համայնքի դերակատարությունը Հայաստան-Իտալիա հարաբերությունների ամրապնդման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իտալական մշակութային կապերի  զարգացման հեռանկարների շուրջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search