Artsakhpress

Քաղաքական

ՀՀ և Ղազախստանի ԱԽ քարտուղարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։

ՀՀ և Ղազախստանի ԱԽ քարտուղարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ և Ղազախստանի ԱԽ քարտուղարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին  տեղեկացնում  ՀՀ անվտանգության խորհրդից։
«Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանն ընդգծեց հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և համատեղ ծրագրերի ակտիվացումը։
Քարտուղար Կասիմովը կարևորեց ՀԱՊԿ շրջանակներում ջանքերի համատեղումը և աշխատանքների համակարգման շարունակականությունը։
Քննարկվեցին Հայաստանի և Ղազախստանի ԱԽ գրասենյակների համագործակցության մանրամասներ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Քննարկվեցին նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կասիմովի կողմից 2020 թվականի սկզբին նախատեսված պաշտոնական այցի մանրամասները։
Հանդիպման ավարտին ստորագրվեց ՀՀ ԱԽ գրասենյակի և ՂՀ ԱԽ քարտուղարության միջև 2020-2021թթ․ համագործակցության ծրագիրը, որը նախանշում է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի շրջանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search