Artsakhpress

Քաղաքական

Խոջալուի դեպքերը կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը․ Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցու սադրիչ խոսքերին (տեսանյութ)

Միլանում հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ոմն ադրբեջանցի բլոգեր մտել էր հայկական եկեղեցի և հայերին մեղադրում էր Խոջալուու ցեղասպանություն իրականացնելու մեջ։

Խոջալուի դեպքերը կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը․ Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցու սադրիչ խոսքերին (տեսանյութ)

Խոջալուի դեպքերը կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը․ Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցու սադրիչ խոսքերին (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սադրիչ այս հայտարարություններին հայերը չտրվեցին, իսկ վարչապետը պատասխանեց ըստ էության, գրում է SHANTNEWS.am-ը:

Վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախկին նախագահներից մեկը՝ Այազ Մութալիբովն է ընդունել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը՝ երկրում հեղափոխություն իրականացնելու համար։

Ադրբեջանցին փորձեց նաև խաղաղությունից խոսել, ինչին վարչապետռը պատասխանեց, որ ինքն առաջարկել է խաղաղության բանաձևը Իլհամ Ալիևին։ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը Ալիևին ասել է՝ Արցախյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդուննելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար։ Փաշինյանը կոչ արեց, որ Ալիևը նույնը կրկնի։

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Արցախը հստակ ինքնորոշում իրականացրել է այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, այդ ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել ադրբեջանական կազմից։

Ստորև ներկայացնում ենք տեսագրությունը Tert.am-ից:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search