Artsakhpress

Հասարակական

Հունիս-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջիկների 35.4 %-ն ԱՀ են ժամանել մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու համար. պատասխանատու

2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին ԱՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից անց է կացվել զբոսաշրջության ընտրանքային հետազոտություն:

Հունիս-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջիկների 35.4 %-ն ԱՀ են ժամանել մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու համար. պատասխանատու

Հունիս-սեպտեմբեր ամիսներին  զբոսաշրջիկների  35.4 %-ն ԱՀ են ժամանել մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու  համար. պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում  ասել  է   ԱՀ  վիճակագրական պետական խորհրդի անդամ Սուսաննա  Հարությունյանը:
Նրա  խոսքով՝   հարցազրուցավարների կողմից լրացվել է 305 ժամանողների  և  393  մեկնողների հարցաթերթ:
«Զբոսաշրջիկներն  ԱՀ են այցելել աշխարհի 41 երկրներից: Մեկնողների 69.7 %-ն  ունի հայկական ծագում: Հարցմանը մասնակցած մեկնողների 29.5 %-ն  ունեն  Ռուսաստանի  Դաշնության, 27.2 %-ը` ՀՀ, 6.9 %-ը` ԱՄՆ-ի, 4.3 %-ը` Իտալիայի քաղաքացիություն:   Հարցման ժամանակ պարզվել է, որ մեկնողների 46.6 %-ը կամ 183 զբոսաշրջիկ նախկինում ընդհանրապես չեն այցելել Արցախ: Հարցման մասնակիցների մեծամասնությունը` 53.4 %-ը  կամ 210 զբոսաշրջիկ, նախկինում այցելել են Արցախ, ընդ որում` դրանց գերակշիռ մասը` 49  %-ն  այցելել են երեք և ավելի անգամ: Հունիս-սեպտեմբեր ամիսներին Արցախի  հանրապետության մի  շարք   քաղաքացիներ,      որպես  զբոսաշրջիկ  մեկնել   են  աշխարհի 18  երկրներ. Ամենաշատն  այցելել են  ՀՀ-ն, Վրաստան,  ՌԴ-ն    և  Եգիպտոս: Հարցմանը մասնակցած 393 մեկնողներից 267-ը կամ 67.9 տոկոսը կազմել են տղամարդիկ, իսկ 126-ը  կամ 32.1 %-ը` կանայք: Հարցմանը մասնակցած 305 ժամանողներից 48.2 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 51.8 տոկոսը` կանայք»,-մասնավորապես  ասել  է   Ս. Հարությունյանը:
Մեր  զրուցակիցը  նշել է, որ   ըստ հետազոտության արդյունքների՝ զբոսաշրջիկների  35.4 %-ն ԱՀ են ժամանել մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու, 28  %-ը` հանգստի և ժամանցի, 23.9 %-ը` հարազատներին և ընկերներին այցելելու նպատակներով:
«Արցախն ընտրելու հիմնական պատճառի վերաբերյալ հարցադրմանը մեկնողների 29.6 %-ը նշել է «մշակույթ/պատմություն» պատասխանը, իսկ 31.1 %-ը՝ բնությունը/տեսարժան վայրերը: «Այլ» պատասխան ընտրածների մեծամասնությունը այցելել է Արցախ հարազատներին և ընկերներին տեսակցելու և իրենց հարազատ հանգրվանում հանգստանալու նպատակով: Ըստ ամփոփված տվյալների, մեկնողների 57.5 տոկոսը ու ժամանողների 45.6  %-ը մնացել են հյուրանոցում, համապատասխանաբար, 29.5  %-ը ու 36.7  %-ը` բարեկամի կամ ընկերոջ տան: Մեկ զբոսաշրջիկը ԱՀ-ում գիշերել է միջին հաշվով 6 օր:, այլ երկրներում` 9 օր: Հետազոտությամբ պարզվեց նաև Արցախում տեսարժան վայրեր այցելածների թիվը և այնտեղ գիշերելու օրերի քանակը: ԱՀ այցելածների 90.8 տոկոսը այցելել են Ստեփանակերտ, 74.6 տոկոսը` Շուշի և 55.7 տոկոսը` Գանձասար: Հետազոտության  արդյունքներով՝   ԱՀ այցելած մեկ զբոսաշրջիկը միջին հաշվով ծախսել է 102  հազար  646.4 դրամ, իսկ այլ երկրներ մեկնած զբոսաշրջիկը`55  հազար  228.2 դրամ: Մեկնողների մոտ 90.8 տոկոսը պատասխանել է, որ հնարավոր է, որ հաջորդ տարիներին ևս այցելի Արցախ»,-մանրամասնել է  Ս.   Հարությունյանը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search