ՀՀ զինված ուժերի 5-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում նոյեմբերի 19-ին անցկացվել են մասնագիտական վարժանքներ:
ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական վարժանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական ունակությունների զարգացման նպատակով բացազատվել են կրակի կառավարման կետեր, զբաղեցվել են նախատեսված դիրքերը, ճշգրտվել պայմանական հակառակորդի կոորդինատները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-: