Artsakhpress

Սպորտ

Պաշտոնական. Մոուրինյուն գլխավորեց Տոտենհեմը

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն պաշտոնապես նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Պաշտոնական. Մոուրինյուն գլխավորեց Տոտենհեմը

Պաշտոնական. Մոուրինյուն գլխավորեց Տոտենհեմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը, փոխանցում է armsport-ը:
Երեկ` նոյեմբերի 19-ին,«Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մաուրիսիո Պոչետինոն, որը 2014 թվականից էր գլխավորում լոնդոնյան թիմը: Անմիջապես հայտնի դարձավ, որ Մոուրինյուն կփոխարինի արգենտինացուն:
Մոուրինյուի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Պորտուգալացին անգլիական ակումբից հեռացվել էր 2018 թվականի դեկտեմբերին: Ավելի վաղ նա երկու անգամ աշխատել է «Չելսիում», որի հետ 3 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնությունը (2005, 2006, 2015):
«Տոտենհեմը» ԱՊԼ-ի 12 խաղում 14 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search