Artsakhpress

Վերլուծական

Էրդողանը Սպիտակ տանը հանդիպել է Թրամփին․ արդյունքը՝ ողբերգակատակերգություն

Չգիտես, թե որտեղից սկսել մեկնաբանել այն ծիծաղելի մամուլի ասուլիսը, որը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև 2019 թ․ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը։

Էրդողանը Սպիտակ տանը հանդիպել է Թրամփին․ արդյունքը՝ ողբերգակատակերգություն

Էրդողանը Սպիտակ տանը հանդիպել է Թրամփին․ արդյունքը՝ ողբերգակատակերգություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցավոք, չգիտենք, թե ինչ են քննարկել երկու նախագահները փակ դռների հետևում ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ։
Մինչև Էրդողանի Վաշինգտոն գալը, Կոնգրեսի մի քանի դեմոկրատ և հանրապետական անդամներ համատեղ նամակ էին ստորագրել՝ խորհուրդ տալով Թրամփին չհրավիրել Թուրքիայի նախագահին Սպիտակ տուն, ինչը Թրամփն անտեսեց։ Սա զարմանալի չէր, քանի որ նա բազմիցս Էրդողանին անվանել է «ընկեր» և «ուժեղ տղա, որն արժանի է հարգանքի»։ Բացի այդ, Թրամփը որպես նախագահի թեկնածու 2015-ին խոստովանել է, որ նա ֆինանսական շահեր ունի Թուրքիայում․ «Ես մի փոքր շահերի բախում ունեմ, քանի որ մի խոշոր, խոշոր շենք ունեմ Ստամբուլում։ Այն կոչվում է Թրամփի աշտարակներ՝ երկու աշտարակ մեկի փոխարեն․․․ Եվ ես շատ լավ ծանոթ եմ Թուրքիային։ Նրանք զարմանալի մարդիկ են: Նրանք անհավատալի մարդիկ են: Նրանք ուժեղ առաջնորդ ունեն»: Թրամփն իրենց համատեղ ասուլիսում Թուրքիային բնութագրեց որպես «ՆԱՏՕ-ի մեծ դաշնակից», «Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր» և ասաց՝ «ես նախագահի [Էրդողանի] մեծ երկրպագուն եմ»:
Թրամփը հրաժարվեց օրինականորեն պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՝ ռուսական С-400 հրթիռներ գնելու համար: Անցյալ շաբաթ NBC News- ը հաղորդեց, որ Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Մայամիում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ «նա հավատում է՝ կա անձնական կամ գործնական հարաբերություն, որը թելադրում է Թրամփի դիրքորոշումը Թուրքիայի վերաբերյալ, քանի որ նրա խորհրդականներից ոչ մեկը նրա հետ համաձայն չէ այդ հարցում»: Մեկ շաբաթ առաջ Ներկայացուցիչների պալատը ընդունել էր երկու բանաձև՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության ճանաչումը ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 405 կողմ, 11 դեմ, և պատժամիջոցներ սահմանելով Թուրքիայի ու նրա որոշ առաջնորդների, այդ թվում ՝ Էրդողանի նկատմամբ, 403-16 ձայների քվեարկությամբ, այն բանից հետ, երբ Թրամփը ամիրիկյան զորքերը հանել էր Սիրիայից՝ լքելով քուրդ գործընկերներին և թույլ տալով, որ թուրք զինվորականներն ու նրա ջիհադական դաշնակիցները սպանեն հարյուրավոր քուրդ քաղաքացիական անձանց ու արտաքսեն շուրջ 200 հազար քրդերի և այլոց թուրքական սահմանի հարավային շրջանից:
Սպիտակ տան մամուլի ասուլիսում տեղ գտան մի քանի ապշեցուցիչ պահեր։ Նախ և առաջ, Էրդողանն իր զայրույթն արտահայտեց Ներկայացուցիչների պալատի կողմից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ: Նա կրկնեց սովորական թուրքական քարոզչական գիծը, որ պետք է լինի պատմական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Հայոց ցեղասպանության փաստերը, մինչդեռ Թրամփը լուռ հետևում էր։ Ոչ Էրդողանը, ոչ էլ Թրամփը, հավանաբար, տեղյակ չեն, որ այս հարցը ուսումնասիրվել է բազմաթիվ պատմաբանների, այդ թվում՝ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից, որը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ հաստատելով Հայոց ցեղասպանության հավաստիությունը։
Համատեղ ասուլիսում Թրամփը խրախուսեց Էրդողանին հարցման համար դիմել թուրք լրագրողին․ «Կցանկանայի՞ք որևէ մեկին ընտրել։ Բարյացակամ մարդու Թուրքիայից, բարյացակամ։ Միայն բարյացակամ լրագրողներին։ Մենք  կցանկանայինք տեսնել, այդպիսիններից շատ չկան»։ Թուրքիայում Էրդողանի նկատմամբ ոչ բարյացակամ լրագրող չի մնացել։ Միայն այս տարի 68 լրագրող է ձերբակալվել Թուրքիայում, որտեղ ավելի շատ լրագրողներ են բանտարկվել, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։
Այնուհետև Թրամփն արդարացրեց Էրդողանի կողմից քրդերի դեմ կատարված ոճրագործությունները՝ ասելով․ «Եվ, ի դեպ, իմ կարծիքով նախագահը [Էրդողանը] կարող է մի քանի խմբակցություններ ունենալ քրդերի մեջ, բայց ես կարծում եմ, որ նախագահը լավ հարաբերություններ ունի քրդերի հետ: Ներկայումս շատ քրդեր են ապրում Թուրքիայում, և նրանց մասին հոգում են»։ Սա բացարձակ սուտ է: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում թուրքական զինված ուժերը սպանել են Թուրքիայի 30 հազար քուրդ քաղաքացիների։ Բացի այդ, ընտրված 15 քուրդ քաղաքապետեր պաշտոնանկ են արվել Թուրքիայի կառավարության կողմից և ձերբակալվել շինծու մեղադրանքներով:
Սպիտակ տան մամուլի ասուլիսում Էրդողանը հանդես եկավ մեկ այլ սկանդալային հայտարարությամբ՝ ասելով, որ վերադարձրել է Թրամփի նամակը, որն իրեն ուղարկվել էր 2019-ի հոկտեմբերի 9-ին՝ իրենց հանդիպման ժամանակ այն թողնելով նախագահի սեղանին: Այդ նամակում Թրամփը Էրդողանին ասել էր. ««Ձեզ մի՛ երևակայեք ուժեղ տղա, հիմար մի՛ եղեք․․․»։
Էրդողանը ևս մեկ ապուշ մեկնաբանություն արեց 2019-ի նոյեմբերի 13-ին՝ Թուրքիայի կրոնական հարցերի տնօրինության Վաշինգտոնի կենտրոն կատարած այցի ընթացքում: Էրդողանը հայտարարեց, որ հայերը «քոչվոր» են եղել Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայերը «քոչվորների նման թափառել են տարբեր վայրերում։ Բռնի արտաքսումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք որպես քոչվորներ այդ կերպ ապրում էին Թուրքիայում», կեղծորեն պնդել է Էրդողանը՝ անտեսելով, որ հայերը բնիկ ժողովուրդ են իրենց երկրում, որտեղ ապրել են հազարամյակներ, մինչև թյուրքական ցեղերի ներխուժումը Արևելյան Ասիայից և նրանց հայրենիքի նվաճումը:
Անհավատալի խոսակցություն է տեղի ունեցել Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ ժամանելուց մեկ շաբաթ առաջ: Թուրքական «Սաբահ» թերթը հաղորդել է, որ Թուրքիայի և ԱՄՆ նախագահների միջև 2019-ի նոյեմբերի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ Թրամփը հարցրել է իրեն՝ «արդյոք ավելի նպատակահարմա՞ր չէ «ցեղասպանություն» անվանելու փոխարեն օգտագործել «պատերազմ» բառը»։ Զարմանալիորեն, Էրդողանն ասել է, որ ինքը մերժել է Թրամփի առաջարկությունն այն հիմնավորմամբ, որ «պատերազմ տեղի է ունենում երկու պետությունների միջև, իսկ հայ ժողովուրդը ենթարկվել է բռնի տեղահանության»։
Էրդողանն ասել է Թրամփին, որ «ջանքեր են գործադրվում, որպեսզի մեզ վախեցնեն այսպես կոչված հայկական օրինագծով և պատժամիջոցների սպառնալիքով»: Թրամփը հետաքրքրվել է Էրդողանից, թե ինչպես են ԱՄՆ նախկին նախագահները կարգավորել Հայոց ցեղասպանության հարցը, ինչին հետևել է Էրդողանի պատասխանը. «Մինչ այժմ ես աշխատել եմ Բուշի ու նրա որդու հետ և նույն կերպ Օբամայի հետ: Հիմա ես աշխատում եմ Ձեզ հետ: Այն ժամանակ նրանք այդ [ցեղասպանության մասին բանաձևը] ներկայացնում էին [Ներկայացուցիչների պալատի] հանձնաժողովին, իսկ հանձնաժողովը այն հետ էր ուղարկում։ Այս անգամ նրանք շրջանցեցին հանձնաժողովը և բանաձևն ուղարկեցին Կոնգրեսին»: Էրդողանն ասաց, որ Թրամփը պատասխանել է․ «Ես կուսումնասիրեմ այն և կխոսեմ բարեկամների հետ»:
Իհարկե, Էրդողանը կեղծ տեղեկություններ է հաղորդել Թրամփին: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը նախկինում ՝ 1975 և 1984 թվականներին, հաստատվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից և մի քանի անգամ անցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովով։
Ծիծաղելի է, որ Թրափը Էրդողանից խորհուրդ է հարցնում, թե ինչպես անվանել Հայոց ցեղասպանությունը և ինչպես են ԱՄՆ նախորդ նախագահները կարգավորել ցեղասպանության հարցը: Թրամփի կողմնակից բոլոր «հպարտ» ամերիկահայերը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն այնպես կրթելու ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանության իրողությունների վերաբերյալ, որ նա չկերակրվի ցեղասպանությունը ժխտող Էրդողանի ստերով․․․
Նոյեմբերի 13-ին Էրդողանի հետ կայացած հանդիպումից և համատեղ մամուլի ասուլիսից անմիջապես հետո, Թրամփը հանրապետական սենատորների մի փոքր խմբի հրավիրեց Սպիտակ տուն՝ իր ներկայությամբ Էրդողանի հետ հանդիպելու։ Սա ակնհայտ խորամանկ քայլ էր Թրամփի կողմից՝ պատասխանատվությունը գցելու Սենատի վրա ցանկացած գործողության համար, որ սենատորները կարող են ձեռնարկել Թուրքիայի դեմ:
Այս հանդիպումից հետո, երբ սենատորները վերադարձան Սենատի նիստերի դահլիճ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի) առաջարկեց կասեցնել կանոնները և Հայոց ցեղասպանության ընթացիկ բանաձևը ուղղակիորեն ներկայացնել Սենատի լիագումար նիստում՝ շրջանցելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։  Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) մերժեց սենատոր Մենենդեսի՝ համաձայնության գալու խնդրանքը։  Սենատի կանոններով, նույնիսկ մեկ սենատորի դեմ լինելը բավարար է, որպեսզի թույլ չտրվի շրջանցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Սենատոր Գրեհեմը Սենատի իր խոսքում բացատրեց․ «Քիչ առաջ հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»։ Սենատոր Գրեհեմը հավելեց, որ ինքը դեմ էր «ոչ թե անցյալի, այլ ապագայի պատճառով»։ Այս մեկնաբանություններն ավելի վատթարացրեցին նրա առարկությունը։
Սենատոր Գրեհեմի մերժումը որոշ մարդկանց մոլորության մեջ գցեց, որ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը ջախջախված է: Այդպես չէ։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այժմ պետք է քննարկի բանաձևը, իսկ հաստատելուց հետո այն փոխանցի Սենատի լիագումար նիստին:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search