Artsakhpress

Մշակույթ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

«Ուրարտու. մոռացված թագավորություն» առաջին ֆիլմն է՝ վավերագրական դրամայի ձեւաչափով, նվիրված Հայաստանի հնագույն պատմությանը։

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Akunq.net-ի փոխանցմամբ ՝ Այն նկարահանել են HAYASA և PARA TV ստուդիաները:
Ուրարտուն ամենահին պետություններից է: Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր: Նոյի տապանը, ըստ Սուրբ գրքի, կանգ առավ հենց Ուրարտուի լեռներում՝ Արարատի վրա: Եվ հենց այստեղ մարդկությունը գտավ իր աստվածային փրկությունը:
Ուրարտուի բնակիչները տիեզերքի մասին գիտելիքների ժառանգորդներն են եւ, շումերներին զուգահեռ, ունեցել են զարգացած մշակույթ, տնտեսություն, աստղագիտություն և կրոնական կյանք…
Ուրարտուի թագավորները կռվում էին Ասորեստանի դեմ եւ մ.թ.ա. 1-ին դարում ստեղծեցին Հին աշխարհի ամենամեծ տերություններից մեկը:
Ուրարտուն առաջին անգամ հայտնաբերվել է 19-րդ դարում՝ դառնալով համաշխարհային սենսացիա`իր հարուստ մշակութային ժառանգության շնորհիվ: Քիչ ուսումնասիրված լինելու պատճառով Ուրարտուն, թերեւս, ամենահին խորհրդավոր եւ գրավիչ պետություններից է Հին աշխարհի պատմությունում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Search