Artsakhpress

Հասարակական

Շուշիում կազմակերպված ֆորումը համահայկական նշանակություն ունի. Կարեն Սարգսյան

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Կարեն Սարգսյանը նոյեմբերի 16-18-ը Շուշիում կազմակերպված «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական առաջին ֆորումի աշխատանքներին աջակցելու համար արժանացել է շնորհակալագրի:

Շուշիում կազմակերպված ֆորումը համահայկական նշանակություն ունի. Կարեն Սարգսյան

Շուշիում կազմակերպված ֆորումը համահայկական նշանակություն ունի. Կարեն Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բարերարը նշել է, որ հիմնադրամը մշտապես պատրաստ է աջակցելու արցախցի ուսանողներին կրթության և գիտության ոլորտում նորանոր նվաճումներ գրանցելու համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել համահայկական նշանակության այս նախաձեռնության կյանքի կոչման համար ինձ ևս որոշակի դեր վերապահելու համար: Միջոցառումը առանձնացավ ջերմ և անմիջական մթնոլորտով: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա նաև սեփական փորձով կիսվելու երիտասարդ սերնդի հետ: Ասեմ, որ հրաշալի սերունդ է մեծանում»,- մասնավորապես ասել է Կ. Սարգսյանը և ընդգծել, որ «Արարիչ» բարեգործական հիմնադրամը շարունակելու է նեցուկ լինել երիտասարդներին և մշտապես սատարելու է նորարար ծրագրերի իրականացմանը ու կրթության զարգացմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search