Artsakhpress

Հասարակական

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

«Ղարաբաղ Տելեկոմի» պարզաբանումը FAKE NEWS / «ՖԵՅՔ ՆՅՈՒԶ»-ի վերաբերյալ:

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ս/թ նոյեմբերի 11-ին forrights.am կայքն անդրադարձել է Արցախի բջջային կապի և ռոումինգի սակագներին  
http://forrights.am/2019/11/11/արցախի-բջջային-օպերատորները-թալանու/:

Ցավոք, հեղինակը հիմնվել է ինչ-որ անանուն աղբյուրների վրա և թույլ տվել կոպտագույն սխալներ: Նշենք դրանցից մի քանիսը:
 
  1. «Հայաստանից Արցախ ռոումինգ կապով ենք զանգում»:
 
  • Հայտնի է, որ ՀՀ օպերատորների փաթեթներում դեպի Արցախ զանգի համար սահմանվում են տեղական այլ օպերատորի ցանց զանգելու սակագներ:
 
  1. «… ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը ղեկավարում է նաև «Ղարաբաղ Տելեկոմը…»:
 
  • «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրենն է Կարեկին Օդաբաշյանը, իսկ Ռալֆ Յիրիկյանն Ընկերության հետ որևէ առնչություն չունի:
 
  1. «2002 թվականին Անուշավան Դանիելյանը, որը բաժնետերերի թվում էր, և Արկադի Ղուկասյանը, որն այսօր էլ «Ղարաբաղ Տելեկոմի» բաժնետերերից է…»:
 
 
  1. «Արցախում գործում է երկու ընկերություն՝ KT-ն,  «Karabakh telekom»-ը և «Ղ Տելեկոմը», որը նույն «ՎիվաՍելն» է»:
 
  • Արցախի Հանրապետությունում գործում է կապի 1 օպերատոր՝ «Ղարաբաղ Տելեկոմը»:
 
  1. Հոդվածում բերված են զինվորների հարազատների անանուն խոսքեր՝ կապի գների մասին:
 
 
  1. «Նոյեմբերի 8-ին Արցախի արտգործնախարար Մասին Մայիլյանը «ֆեյսբուք» ցանցի իր էջին գրել է, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատորը, և Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կվերանա»:
 
         «Ղարաբաղ Տելեկոմը» դուրս է որևէ քաղաքական պրոցեսից:
 
«Ղարաբաղ Տելեկոմը» համոզված է, որ նշված հրապարակումը կրում է ակնհայտ ուղղորդված, պատվիրված բնույթ և գնահատում է անհամատեղելի՝ պրոֆեսիոնալ լրագրության նորմերի հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:
 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search