Artsakhpress

Հասարակական

375 միլիոն դրամ կտրամադրվի Մարզահամերգային համալիրի սահադաշտը բարելավելու համար

Կառավարությունը 375 միլիոն 672 հազար 320 ՀՀ դրամ գումար է տրամադրելու «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի սահադաշտը բարելավելու, կահավորելու և տեխնիկական վերազինում իրականացնելու համար:

375 միլիոն դրամ կտրամադրվի Մարզահամերգային համալիրի սահադաշտը բարելավելու համար

375 միլիոն դրամ կտրամադրվի Մարզահամերգային համալիրի սահադաշտը բարելավելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վկայակոչելով e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքը, ձեռք բերվող սարքավորումները կնպաստեն լիարժեք և արդյունավետ համերգային գործունեության իրականացմանը:
Պետական գույքի կառավարման կոմիտեն գրությամբ դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նորագույն տեխնիկայով և ժամանակակից գույքով կահավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու խնդրանքով։
ՀՀ փոխվարչապետի հանձնարարականով Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնարարվել էր ապահովել արդիականացման նպատակով անհրաժեշտ ծախսերի գնահատման աշխատանքները։
Հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացվել է գնանշման հարցում, և բաց մրցույթ ընթացակարգերի միջոցով կազմակերպվել են մրցույթներ: Բոլոր մրցույթները հայտարարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, այն է՝ մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը օրենքով սահմանված կարգով կարող է կնքվել պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակում գնում  կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:
«Մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ կնքվել են գնման պայմանագրեր՝
- լուսադիոդային լուսատուներ ձեռք բերելու նպատակով լատվիական «Վիզուլո Սոլութիոնս» ՍՊԸ-ի հետ՝ 164 միլիոն 839 հազար 849.74 դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ):
- սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքեր, կոմպրեսորներ և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ռուսական «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի հետ՝ 126 միլիոն 832 հազար 471 դրամ արժեքով (առանց ԱԱՀ-ի): Հաշվի առնելով, որ ապրանքը ներմուծվելու է Ռուսաստանի Դաշնությունից 25 միլիոն 366 հազար 494 դրամ ԱԱՀ-ն վճարելու է Պատվիրատուն՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենքի:
Ռոյալի գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվել հայտ չներկայացնելու հիմքով։ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը հարցումներ է կատարել տեղական և արտասահմանյան կազմակերպություններին՝ պարզելու համար գնման առարկայի, մասնավորապես՝ «Steinway and Sons» ընկերության արտադրության D-274 ռոյալի ձեռք բերման գինը։ Գնային ամենացածր առաջարկը ներկայացրել է հայաստանյան «Լայթ Դիզայն» ընկերությունը՝ 84 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)»,- նշված է նախագծում:
Ըստ նախագծի` լուսադիոդային լուսատուների ձեռք բերման դեպքում մարզահամերգային համալիրը կունենա մոտ 30-40% էլեկտրաէներգիայի ծախսի կրճատում։
Ակնկալվում է, որ սահադաշտի արդիականացումը կնպաստի ոչ միայն մարզահամերգային համալիրի համար հավելյալ եկամտի աղբյուրի ձևավորմանը, այլ նաև հանրապետությունում ձմեռային մարզաձևերի զարգացմանը:
Համալիրում են անցկացվում գրեթե բոլոր կարևորագույն պետական նշանակության, միջազգային և համերգային խոշոր միջոցառումները։  Նախատեսվում է Մարզահամերգային համալիրում կազմակերպել հոկեյի և գեղասահքի միջազգային մրցաշարեր, ինչպես նաև կազմակերպել ուսումնամարզական հավաքներ, ինչը հնարավորություն կընձեռի հայ երիտասարդներին ներգրավվելու այդ մարզաձևերում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search