Artsakhpress

Հասարակական

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի

Շուշիում կազմակերպված «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական առաջին ֆորումը նախօրեին ամփոփել է աշխատանքները:

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ֆորումին մասնակից բոլոր ուսանողներն արժանացել են հավաստագրերի: Շնորհակալագրերով պարգևատրվել են ֆորումի կազմակերպման գործում իրենց ավանդն ունեցած անձինք:
Ընդհանրացնող խոսքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ հավաքական կամքի, ուժի, գիտելիքի ներդաշնակեցումն իրապես կապահովի այն արդյունքը, որը տիպական կդառնա ապագայի տեսլականի համար: Ա. Հարությունյանը կարևորել է նման ֆորումի կազմակերպումն Արցախում՝ ընդգծելով, որ այն իր մեջ ներառում է համահայկականության գաղափարը: Ի դեպ, ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը նշել է, որ համահայկական ուսանողական ֆորումը պետք է դարձնել ավանդական: Նրա նախաձեռնությամբ՝ 2020 թվականի ամռանը Արցախում կկազմակերպվի ճամբար՝  սփյուռքահայ, Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի բուհերի մասնակցությամբ:
ՇՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Արամ Հարությունյանն էլ շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին ծրագիրը կյանքի կոչելու համար: Նրա խոսքով՝ նման ձևաչափով ուսանողների միջազգային տոնը նշվել է առաջին անգամ:  
Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ համահայկական ուսանողական առաջին ֆորումին մասնակցել են 140 ուսանողներ Հայաստանի և Արցախի շուրջ 10 բուհերից: Ֆորումի ընթացքում իրենց փորձով կիսվել են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, 1992-1995 թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Սահակյանը, ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, «Կապավոր» ընկերության խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանը և «Արարիչ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարեն Սարգսյանը:
Ի դեպ, ֆորումի առաջին օրը մասնակիցները պատահականության սկզբունքով բաժանվել էին 4 խմբերի: Նույն սկզբունքով ընտրվել են այդ խմբերի առաջնորդները և ամեն թիմ ընտրել է մեկ ժանր, ըստ որի նրանք այդ օրերի ընթացքում պատրաստել են ֆիլմեր:
Ֆորումի փակմանը ներկայացվել են թիմերի պատրաստած ֆիլմերը, և ժյուրիի փակ ընտրության արդյունքում «Կրթության չորս երանգները» մրցույթում հաղթող է ճանաչվել սարսափ ժանրում նկարահանված ֆիլմը: «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել մելոդրաման, «Լավագույն արտիստիզմ» անվանակարգում՝ կատակերգությունը, իսկ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում՝ մարտաֆիլմը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search