Artsakhpress

Սփյուռք

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչներին

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով, որ բարեկամ Կատարում Հայաստանն արդեն ունի իր դեսպանատունը, ինչը նոր որակ է հաղորդելու երկկողմ հարաբերություններին։ «Սա շատ կարևոր է և էական։ Կարևոր է մեր միջպետական հարաբերությունների համար, քանի որ այն մեկ ուրիշ՝ հարաբերությունների ավելի բարձր մակարդակ է ապահովում, և հույս ունեմ մոտ ապագայում Կատարը ևս կբացի իր դեսպանությունը Հայաստանում,-նշել է նախագահը։ - Այդպիսով, երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կխորանան, կամրապնդվեն, կընդարձակվեն, և հույս ունեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր ներդրումն ունենալ մեր համագործակցության բոլոր ոլորտներում՝ գիտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության, շինարարության, գործարար կյանքի, ինչպես նաև քաղաքականության»։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական հնարավորություններ ունեն, և Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության խորացմամբ․ «Հնարավորություն ունեցա այցելել Կատարի հիմնադրամ, հանդիպել հիմնադրի հետ։ Այդ հաստատությունը հոյակապ է և տպավորիչ։ Այս փոքր երկիրը գիտակցում է կրթության, մշակույթի, գիտության կարևորությունը և նայում է դեպի ապագա։ Մեզ համար սա ինչ-որ իմաստով լավ ու բարեկամ մրցակցի օրինակ է, որովհետև 21-րդ դարում մենք նույնպես մեր ներդրումը պետք է բերենք ոչ միայն մեր երկրի, այլև համաշխարհային մշակույթի, գիտության ու նոր տեխնոլոգիաների զարգացման գործում, քանի որ դա է ապագան»։
Նա նշել է, որ ներկայում աշխարհում տեղի ունեցող ցանկացած մեծ փոփոխություն բոլորի համար առաջացնում է խնդիրներ, բայց յուրաքանչյուր դժվարություն նաև հնարավորություն է այն ժողովուրդների համար, որոնք ունեն կենտրոնանալու, համախմբվելու ունակություն և առաջ շարժվելու հստակ ծրագիր։ «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ չբաժանենք մեզ հայաստանցիների և սփյուռքահայերի։ Աշխարհագրական տեղը, հայրենիքից հեռու լինելը չի նշանակում, որ մենք բոլորս չենք պատկանում նաև այդ հայրենիքին։ Իհարկե, դուք ապրում եք այս երկրում, ու շատ էական է, որ դուք այս երկրի լավ քաղաքացի լինեք, բայց, միևնույն ժամանակ, չմոռանաք ձեր ինքնությունը, թե ով եք, որտեղից եկել և ուր եք ուզում գնալ, ուր եք ուզում տանել ձեր երեխաներին,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։ - Ես ակնկալում եմ, որ մենք բոլորս միասին մեր ներուժը, եռանդը, փորձառությունը, գիտելիքները համախմբված ներդնենք մեր երկրի հաջողության համար՝ միաժամանակ երբեք չմոռանալով մեր ինքնությունը։ Շատ էական է, որ ցանկացած նոր ծնված հայ երեխա կրի ոչ միայն իր մայրենի լեզուն, այլև մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը։ Ճանապարհը, թե ուր ենք գնում մենք, անցնելու ենք միասին, ձեռք ձեռքի տված, քանի որ հաջողության և հաղթանակի ուրիշ ուղի չկա»։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search