Artsakhpress

Վերլուծական

Տնտեսական պատերազմ իրանյան հենակետերի դեմ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ուղենիշային հայտարարություն է արել Իրան-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ ամերիկյան ընկալումների մասին։

Տնտեսական պատերազմ իրանյան հենակետերի դեմ

Տնտեսական  պատերազմ  իրանյան  հենակետերի  դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ասելով, որ Վաշինգտոնում հստակ հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար, նա հստակացրել է, որ ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայաստանյան բիզնես շրջանակների օրինական համագործակցության առումով։ Դեսպան Թրեյսին պարզաբանել է, որ  ԱՄՆ մտահոգությունները կապված են ոչ թե Իրանի հետ օրինական առևտրին, այլ այն հարցերին, որոնք վերաբերում են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելուն:
Առաջին հայացքից այն տպավորությունն է ստեղծվում, որ ամերիկյան դիվանագիտությունը  հայաստանյան յուրահատուկ վիճակին ըմբռնումով  է մոտենում։ Խնդիրը սակայն նաեւ վերաբերում է տնտեսական առումով Իրանի ապաշրջափակմանը։ Որքան ընկալվի հայաստանյան յուրահատուկ կարգավիճակը, այնքան նաեւ վերաբերում է Իրանին, այս դեպքում արտահանում թույլատրելու առումով։ Իրանի բացարձակ մեկուսացումը կամ ամբողջական շրջափակման ամերիկյան միտումները նման բացառություն չէին հանդուրժի։ Քաղաքական առումով ուրեմն ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը վերաբերում է երկկողմանիորեն հասկացողություն ցուցաբերելու դրսեւորմանը։
Ընթացող խաղի կանոնները օրինաչափ են․ մի կողմից պատժամիջոցներ, միաժամանակ հանդիպման հրավեր պաշտոնական Թեհրանին ԱՄՆ-ի կողմից, զուգահեռ պայմաններ՝ միջուկային ծրագրից հրաժարելու, եւ ապարշրջափակման  փոքր ելքերի հնարավորություն  տալու։
Ճնշամիջոցներ՝ ամերիկյան պայմաններով հանդիպումը կայացնելու քաղաքականության հասկանալի ուղերձներ են հնչում այս ձեւով։ Հայտարարության երկրորդ մասի ուղերձը այլ ուղղությամբ է գնում։ ԱՄՆի մտահոգությունները կապված են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցելուն։ Խոսքը շեշտակի տարածաշրջանում իրանյան ազդեցության գոտիների պահպանման համար ընթացող ռազմաքաղաքական իրադարձություններին է վերաբերում։
ԱՄՆ արտգործնախարարը բեյրության այցի ընթացքում չեր վարանել ահաբեկչական որակելու իրանամետ Հեզբոլլա կուսակցությունը։ Աւելի ուշ նա հորդորել էր տարբեր պետություններին աջակցել  Իրաքի եւ Լիբանանի ժողովրդներին  ձերբազատելու իրանյան ազդեցությունից։ Բնութագրելով իրանյան վերջին ցույցերը ԱՄՆ արտգործնախարարության բանբեր Մորգան Օրթագուսը ասել է, որ Լիբանանի, Իրաքի եւ Իրանի ժողովուրդները կոռուպցիայի դեմ պայքար են մղում եւ թափանցիկություն են պահանջում։
Թեհրանը հայտարարել էր, որ միլիարդավոր տակառների քանակով նաւթի նոր հանք է հայտնաբերվել Իրանում։ Դրան զուգահեռ սակայն բենզինի գների բարձրացումն ու սահմանափակ  տրամադրումը բողոքի դրսեւորումների առիթ է տվել Թեհրանում։
Այս բոլորը կարելի է մեկնաբանել ճնշամիջոցների սաստկացումով նախապատրաստել Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը։  Առ այս պահը Թեհրանը մերժել է ամերիկյան պայմաններով հանդիպելը։
Տարածաշրջանում ուրվագծվում է նոր խորապատկեր։ Տարբեր երկրներում ընթացող սոցիայական եւ քաղաքացիական պահանջներով հանդես եկած ցույցերին տրվում է հակաիրանյան դիմագիծ․ չնայած, որ Իրաքում ցույցերը պաշտոնապես այդ գունավորումն են ստացել։ Երեւում են շիա զանգվածների մոտ  հակաիրանյան դրսեվորումներ։
Շիա քաղաքական բեւեռի չեզոքացումը անպայման չի ենթադրում սուննի քաղաքական բեւեռի հզորացում․ տարածաշրջանային մասշտապով տնտեսաքաղաքական իրադարձություններին հետեւողը նկատում է Սաուդյան Արաբիայի ազդեցության թուլացման միտումները։
Սուննի-շիա կամ ներշիական բախումնային իրավճակներից գլխավոր օգտվողը տնտեսականորեն եւ գործնապես Իսրայելն է, որին պետք է անվերջ եռացող միջին Արեւելք։ Ընթացքն ու դեպքերի ապահոված արդյունքը դրա մասին են վկայում։
Իսկ Իրան-Հայաստան  բիզնես շրջանակներում օրինական առեւտուրը հանգիստ ընկալելու ամերիկյան ուղերձը ունի լուռ ենթաառաջարկ։ Իրանյան տնտեսությունը կարող է զարգանալ կամ Թեհրանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը կարող է ավարտվել տարածաշրջանում ռազմաքաղաքական հենակետերի չեզոքացման դեպքում։
 
 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search