Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում Ս–400-ները կգործարկվեն 2020թ. գարնանից. Դմիտրի Շուգաև

Ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի համար թուրք մասնագետների պատրաստումը կավարտվի մինչև 2019թ․ վերջ, իսկ համակարգերի գործարկումը Թուրքիայում կսկսեն 2020թ․ գարնանից։

Թուրքիայում Ս–400-ները կգործարկվեն 2020թ. գարնանից. Դմիտրի Շուգաև

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։
Շուգաևի հայտարարությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նրա խոսքով՝ թուրք–ռուսական համագործակցությունն ընթանում է այնպես, ինչպես պլանավորված էր։
Հիշեցնենք, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման մոտ 2,5 մլրդ դոլարի գործարքի պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվել է 2017թ․ դեկտեմբերին։ Թուրքիան պայմանագրով պետք է ստանար ռուսական համակարգերի 4 դիվիզիոն։
Համակարգերի մատակարարման առաջին փուլը սկսեց 2019թ․ հուլիսի 12-ից։ Դրանք տեղակայվում են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մոտակայքում գտնվող Աքընջը ավիաբազայում։

Հարկ է նշել, որ արևմուտքն այս գործարքին դեմ էր հենց ամենասկզբից։ ԱՄՆ–ն երկու տարի շարունակ սպառնում էր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, մամուլում քննարկվում էր նաև Թուրքիայի՝ ՆԱՏՕ–ից դուրս մնալու հարցն, ինչը նվազ իրատեսական էր։

Թուրքիայում պնդում էին, որ մինչ ռուսական կողմին դիմելը ԱՄՆ–ից ցանկացել են գնել Patriot ՀՕՊ համակարգերը, սակայն նրանց նախ չեն ցանկացել վաճառել, այնուհետև պայմաններն իրենց հարմար չեն եղել։

Թուրքիան նաև անդամակցում էր ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրին և պետք է 100 միավոր կործանիչ ստանար ԱՄՆ–ից։ Սրանցից 4 միավորն արդեն մատակարարվել էր, սակայն մնացել էին ԱՄՆ–ում՝ թուրք օդաչուների մարզումների համար։

Ս-400-ների առաջին մատակարարումից հինգ օր հետո՝ հուլիսի 17-ին, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Թուրքիայի անդամակցությունը F-35-երի ծրագրին մինչև 2020թ․ մարտ սառեցվում է, իսկ թուրք օդաչուները, կիսատ թողնելով դասընթացները, վերադարձան Թուրքիա։

2019թ․ նոյեմբերի 13-ին Վաշինգթոնում հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննարկեցին այս հարցը, այնուհետև հայտարարեցին, որ երկկողմ բանակցությունները շարունակվելու են, մինչև «Ս-400-ների խնդրի լուծումը»։

Թուրքիայի նախագահ Էրդողանը նաև հայտարարեց, որ թուրքական կողմը պատրաստ է նորից սկսել բանակցություններն ամերիկյան Patriot համակարգերի գնման համար։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search